ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳԵՏՆԱԲՈՒՔ Է

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան եւ Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածներում գետնաբուք է:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Տավուշի մարզի Իջեւան քաղաքում մառախուղ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: