«ՃԱՄՓՈՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՃԱՄՓԱ ԸՆԿԱՎ

  • «ՃԱՄՓՈՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՃԱՄՓԱ ԸՆԿԱՎ
  • «ՃԱՄՓՈՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՃԱՄՓԱ ԸՆԿԱՎ
  • «ՃԱՄՓՈՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՃԱՄՓԱ ԸՆԿԱՎ
  • «ՃԱՄՓՈՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՃԱՄՓԱ ԸՆԿԱՎ
  • «ՃԱՄՓՈՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՃԱՄՓԱ ԸՆԿԱՎ

Մեկ տարի առաջ ծնված գաղափարն օրեր առաջ իրականություն դարձավ: Հուլիսի 15-ին կայացավ «Ճամփորդ հիմնադրամի» առաջին ասուլիսը, որտեղ խորհրդի կազմը ներկայացրեց աշխատանքային ծրագրերն ու անդրադարձավ հիմնադրամի բուն նպատակներին: Իսկ առաքելությունը մեկն է. փորձել ավելի բարձրացնել լրագրողական դաշտի որակը, նպաստել միջլրատվական կապերի ստեղծմանն ու, ամենակարևորը, երիտասարդներին փոխանցել պետքական ու իրապես կիրառվող նոր գիտելիք: Ավելի որոշակի, հիմնադրամը զբաղվելու է անկախ լրագրության զարգացմամբ, մարդու իրավունքների իրազեկմամբ, քարոզելու է ժողովրդավարության հիմնարար արժեքները, օգնելու է սկսնակ լրագրողների կայացմանն ու ապահովելու է որակյալ տեղեկատվություն:

Ֆոնդի հիմնադիրը Արիանա Կաոիլին է, մարդ, որ իր յուրաքանչյուր քայլով հստակ ու անաղմուկ ապացուցում է, որ Հայաստանն իր համար միայն սիրելի մարդու Հայրենիքը չէ և այստեղ միայն իր անձնական կյանքը չէ, որ տեսնում է: Հայտնի գրոսմայստերը, փայլուն տնտեսագետն ու անընդհատ ինքնակրթվող երիտասարդ կինը ակտիվ հասարակական-բարեսիրական գործունեություն է ծավալում՝սրտացավությամբ ու սիրով օր առաջ Հայաստանն ավելի բարեկեցիկ տեսնելու անկեղծ մղումով:

Հիմնադրամի տնօրենը՝ հաղորդավար, լրագրող Գոհար Հայրապետյանն է, խորհրդի կազմի անդամներն են բանաստեղծ, թարգմանիչ Արտաշես Էմինը, ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Ֆոնդը հստակ է պատկերացնում իր ճանապարհն ու այն երկու կարևոր ուղու բաժանում. կրթել ու բարձրացնել քաղաքացիական ներգրավվածությունն ու հանրային գիտակցությունը:

Արիանա Կաոիլին իր խոսքում նշեց. «Ինչպե՞ս կարող է ժողովուրդը մասնակցել որեւէ խնդրի լուծմանը, եթե տեղյակ չէ դրա մասին կամ ապատեղեկացված է, ինչպե՞ս կարող է ժողովուրդը կարծիք ունենալ հանրային քաղաքականության մասին, եթե ունի ոչ ճշգրիտ տեղեկատվություն ու աղբյուրներ, որտե՞ղ են այն լրագրողները, որոնք կարող են հանրությանը մատչելի, որակյալ ձևով ներկայացնել տեղեկատվությունը: Կարծում ենք՝«,Ճամփորդ հիմնադրամը» կլինի այն սկիզբը, որը կներկայացնի որոշ լուծումներ»: Մեդիա դաշտի մասնագետներին հաճելի և օգտակար անակնկալներ են սպասվում. հայաստանյան լավագույն մասնագետներից բացի, «Ճամփորդ հիմնադրամը» հաճախ է հյուրընկալելու Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ժամանելիք փորձառու լրագրողների, որոնք վարպետության դասընթացներ կանցկացնեն Հայաստանում: Դասընթացներն առավելապես ուղղված կլինեն լրագրողական էթիկային, անաչառությանը, մասնագիտական հմտություններին և տեղեկատվությունը անաչառ ու մատչելի ներկայացնելու ունակությունների զարգացմանը: Լրագրողը հասարակության ձայնն է մեդիայում, հետևաբար՝ այս հիմնադրամը հասարակությանն է ու բաց է ցանկացած առողջ համագործակցության համար: Արիանա Կաոիլին նշել է, որ հիմնադրամն աշխատելու է թե՛ անհատների, թե՛ այլ հիմնադրամների հետ՝ զերծ մնալով քաղաքական խաղերից ու չշեղվելով հռչակած բուն նպատակից: Իսկ թե երբ կսկսվեն դասընթացները, որքան կտևեն ու ինչպես կարելի է դրանց մասնակցել, հայտնի կդառնա ավելի ուշ: Մեր շաբաթաթերթը ևս տեղյակ կպահի ու «Ճամփորդ հիմնադրամը» սիրով կսպասի ձեզ: Մենք շատ գիտելիք ու փորձ ունենք՝ միմյանց փոխանցելու համար:
Մինչ հանդիպում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register