ՃԱՄՓԱՆ ԳՆԱՑՈՂԻՆՆ Է

ari

«Ճամփորդի» տասնչորսերորդ համարն է քո ձեռքին, սիրելի ընթերցող: Տասնչորս շաբաթ է՝ փորձում ենք փոքրիշատե քեզ կտրել առօրյա մտածմունքից, մարդկանց ու քաղաքի, ծանոթ ու անծանոթ պատմություններով հետաքրքրություն մտցնելքո կյանքում: Չգիտեմ՝ հաջողվում է:

Իհարկե, լսում ենք հաճելի խոսքեր՝ մեր աշխատանքի մասին, տեղյակ ենք նաև թերթին վերաբերող քո առաջարկներին ու ցանկություններին: Միայն թե մեզ թվում է, որ դեռ չենք հասցնում բավարարել քո պահանջմունքները, և դու էլ բավական ներողամտորեն ես մոտենումմեր այս նոր սկզնավորվող գործին: Շնորհակալ ենք դրա համար ¥մերողջ թիմի անունից եմ ասում¤, և հավատա՝ զգում ենք ամբողջ պատասխանատվությունը:

Մենք բավականաչափ հարգում ենք քեզ, սիրելի ընթերցող, քո ժամանակը պարապ, անկարևոր բաների վրա չծախսելու համար: Մենք բավականաչափ սիրում ենք քեզ՝ երբևէ չստելու, խաղեր ու խաղիկներ չխաղալու, քո նյարդերի ու համբերության հաշվին շահարկումներ չանելու համար:

Մենք խոսում ենք քեզ հետ բացարձակապես անկեղծորեն և հասկանում ենք այն ջանքի գինը, որ դու էլ քոկողմից ես անում՝ մեզ հասկանալու, մեր մտածելակերպն ումոտեցումներն ընկալելու համար: Մենք զգում ենքքո ցուցաբերած այդ թանկ վերաբերմունքը և դրա համար էլ ենք շնորհակալ:

Հիմա, կարծում եմ, եկել է ժամանակը, որ «Ճամփորդը» կամաց-կամաց սկսի ընդլայնել իր շառավիղը:

Եթե ավելորդ չի թվա բառախաղը, եկել  է «Ճամփորդի»՝ ճանապարհ ընկնելու ժամանակը: Եվ բնականաբար, մեր առաջին գործուղումը դեպի Ղարաբաղ է լինելու: Հաջորդ շաբաթ քեզ ենք ներկայացնելու մեր տեսած Արցախը: Փորձելու ենք անկեղծ զրույցի բերել առաջնագծում կանգնած մեր զինվորին և ամենաբարձր կաբինետներում նստած մարդկանց: Մենք սպասում ենք նաև քո հարցերին, սիրելիընթերցող, որովհետև ուզում ենք, որՂարաբաղի առաջնորդների հետայդ զրույցները՝ նաև դու վարես:Ուզում  ենք, որ շոշափվեն հատկապես քեզ հետաքրքրող հարցերը, ոչ միայն լրագրողներինը:

Ղարբաղին հետևելու է Գյումրին, Լոռվա քաղաքները, Սյունիքն ու հյուսիսը՝ Դիլիջան, Իջևան, Բերդով… Մենքպտտվելու ենք ամբողջ Հայաստանով, այցելելու ենքսահմանամերձ գյուղերը, մենք շարունակաբար ճամփորդելու ենք այն երկրում, որի մայրաքաղաքն է Երևանը: Ճամփան գնացողինն է, մեր «Ճամփորդը»՝ քո ճանապարհի ընկերը. պատիվ անենք միմյանց՝ Աստծո տված մեր այս ժամանակը միասին ազնվորեն ապրելով:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register