ԾԱՂԿԱՀԱՎԱՔ

  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ
  • ԾԱՂԿԱՀԱՎԱՔ

Արդեն 6-րդ անգամ Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում հավաքված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում  ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից. առաջինից պարարտանյութ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

«Այս նախաձեռնությունը տարիների ընթացքում դարձավ ապրիլի 24-ի բնականոն շարունակությունը: «Ծաղկահավաք»-ի գաղափարն այնքան համահունչ էր մարդկանց ակնկալիքներին, որ բոլորինը դարձավ՝ առավել մեծ արձագանք գտնելով հատկապես երիտասարդների շրջանում. սա է կազմակերպիչներիս ամենակարևոր ձեռքբերումը: Հարգանքի տուրք մատուցելու այն մղումը, որ տասնյակ հազարավորների ամեն տարի ապրիլի 24-ին բերում է հուշահամալիր, այժմ ամբողջականացվում է Ծաղկահավաքով»,-նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ դեսպաններ և պաշտոնյաներ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register