ԾԱՌԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՆԴ ԵՐԵւԱՆՈւՄ

2

Երբեմն մեր քաղաքապետարանը «ունքի փոխարեն աչքն էլ հանում»՝ երբ որոշում է ինչ-որ բարեկարգման ծրագիր իրականացնել։ Այս անգամը ևս բացառություն չէ։ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող Իտալական պուրակն ամբողջովին փորել են՝ վերացնելով  ներսի հատվածում գտնվող ծառերը։

Անհասկանալի է՝ ինչու են ծառերն այսպես համատարած խուզել, և չեմ կարծում, թե այն, ինչ կառուցվելու է պուրակում,  որևէ կերպ արդարացնի ծառաջարդը։ Մի կողմից՝ քաղաքապետարանը հաճախ է խոսում Երևանը  ծառաշատ քաղաք դարձնելու մասին, մյուս կողմից՝  վերացնում է արդեն իսկ կանաչ տարածքները։ Իսկ ժամանակին Իտալական պուրակն այսպիսի գեղեցիկ տեսք ուներ: Տեսնելու համար հետևեք հետյալ հղմանը:

Համացանցում նաև շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են փորել-քանդել այգին՝

Դե եթե որոշել էին պուրակը վերացնել՝ թող եզրի ծառերը ևս կտրեին, մի՞թե հենց դրանց հասնելուց հետո է  խիղճները տանջել։

Ազնիվ չէ՝ խոսել մի բան, հետո՝ լրիվ բան այլ անել։ Ծառերն այլևս չեն վերականգնվի, պուրակը կկորցնի իր գեղեցիկ տեսքը՝ փոխարենը ինչ էլ կառուցեն։ Մինչդեռ այն գրավիչ էր հենց իր ծառերով, բնական կանաչով։

Տեսնես հաջորդը ո՞ր պուրակն են խուզելու։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register