ԲՈՍԹՈՆՈւՄ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

tav

Հայազգի երիտասարդ թավջութակահար Էդուարդ Պողոսյանն իր հերթական ելույթով հիացրել է Բոստոնի հանդիսատեսին: 65-րդ հայկական «Բոսթոն Փոփս»-ի ձեռնարկին թավջութակահարը կատարել է Չայկովսկու «Variations of a rococo theme» փոխադրված թովջութակի և նվագախմբի:

Այս գործը Էդուրադին մեկ անգամ արդեն հոջողություն բերել է: Երիտասարդ երաժիշտը   Բոստոնի ելույթից առաջ  արժանացել էր Լոնդոնի ֆիլհարմոնիկի մրցանակին:

«Հայրենիք» շաբաթաթերթը փոխանցում է, որ Բոստոնի նվագախմբի ղեկավար Քիթ Լոքհարթի նախաձեռնությամբ նվագախումբը կատարել է նաև  Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ելույթը նվիրելով Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին:

Հայ թավջութակահարի ելույթին անդրադարձել է նաև հանրահայտ The Boston Globe-ը՝ գրելով, որ  1990 թ.-ին հանրաճանաչ ջութակահար  Մովսես Պողոսյանը հիացրեց հանդիսատեսին նույն բեմից և այսօր նրա որդին  շարունակում է նվագել նույն ոգով և նույն վարպետությամբ:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register