ԲՈՆԺՈՒՂ, ՄՈՆ ԱՄԻ

1

Նկատած կլինեք, երթուղայինում աղմուկը տեղում դադարում ու  քար լռություն է տիրում, երբ ինչ-որ մեկը սկսում է հեռախոսով օտար լեզվով խոսել: Մեկ ամիս առաջ նման իրավիճակի ականատեսը դարձա «43» համարի երթուղայինում. անծանոթ աղջիկը ֆրանսերենով գեղեցիկ բառեր էր «բաժանում»` «փուղքուա՞», «նո, ժը սյուի ֆատիգե», «օղեվուաղ»…

6

Ֆրանսերենի հանդեպ սերն ինձ մոտ «գլուխ բարձրացրեց» ու ես միանգամից հեռախոսում գտա Ժակ Բրելի անմահական կատարումները՝  այդ կերպ  փորձելով «մեղմել» ֆրանսերենի հանդեպ ունեցածս կարոտը: Սակայն խոստովանեմ, ֆրանսերենով ինչ-որ մեկի հետ զրուցելու ցանկությունը շարունակում էր ինձ «ուտել»: Օրերս ֆրանսերենով խուճուճ ու սիրուն նախադասություններ փոխանակելու անմիջական հնարավորություն առաջացավ ինքնազարգացման ու ժամանցի «LOFT» կենտրոնում, որտեղ կայացավ Երևանում ֆրանսախոսների նորաստեղծ ակումբի («Le Club des Francophones d’ Erevan») առաջին հանդիպումը: Ակումբի հիմնադիրը՝ երկար տարիներ Ֆրանսիայում ապրած և 4 ամիս առաջ Երևան վերադարձած Լիլիթ Խաչատրյանն է: Լիլիթն ուսանել է Սորբոնի համալսարանում,  մագիստրոսական կրթություն է ստացել բիզնես դպրոցում, աշխատել կոսմետիկայի ոլորտում: Նա շուրջ երեք տարի աշխատել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատանը՝ վիզաների բաժնում:

 «Չնայած ութ տարեկանից ապրում եմ Ֆրանսիայում, սակայն Հայաստանի հետ միշտ էլ ամուր կապ է եղել, միշտ կարոտել եմ և ցանկացել վերադառնալ: Այս ամռանը արձակուրդս էի անցկացնում Հայաստանում, երբ աշխատանքի հրավեր ստացա «Opera Suite» հյուրանոցից և փաստորեն` մնացի(ժպտում է,-խմբ.): Այժմ աշխատում եմ որպես միջոցառումների համակարգող: Ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ կարոտն էլ պատճառ հանդիսացավ, որ ես ստեղծեմ այս ակումբը: Սա մեր առաջին հանդիպումն է, որի նպատակը՝ տարատեսակ հետաքրքիր իվենթների շուրջ ֆրանսիացիների և ֆրանսախոսների համախմբելն է: Հաջորդիվ լինելու են հստակ թեմա ունեցող հանդիպումներ: Կփորձենք նաև ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցել, որ ավելի հետարքիր լինի: Տեսնենք, շատ գաղափարներ կան: Հանդիպումները գուցե ամիսը մեկ կամ երկու անգամ լինեն, ցանկացողները կարող են ֆեյսբուքում մեր էջին («Le Club des Francophones d’ Erevan») հետևել, անպայման նախօրոք տեղեկություն կհրապարակենք հանդիպումների մասին»,- «Ճամփորդի» հետ զրույցում նշեց Լիլիթ Խաչատրյանը:

Լիլիթի դիտարկմամբ՝ Հայաստանում շատ են ֆրանսախոսները,ու  ընդհանրապես, ֆրանսիական մշակույթի հանդեպ  հետաքրքրությունը բավական մեծ է: Ակումբի առաջին հանդիպմանը ներկա էր նաև Լիլիթի ֆրանսիացի ընկերուհին` Մագելին, ով ապրում և աշխատում է Հայաստանում: Օտար լեզվին վարժվելու համար, պետք է պարբերաբար օգտագործես այն: Ֆրանսախոսների ակումբի հանդիպումների ժամանակ մասնակիցները հրաշալի հնարավորություն կունենան զարգացնելու ֆրանսերեն բանավոր խոսքը: Ակումբը մեկ գլխավոր կանոն ունի. հանդիպումների ժամանակ բոլորը խոսում են ֆրանսերեն:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register