«ԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻՆ» ՏՐՎԵԼԻՔ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1

 Աշխարհը շարունակում է ալեկոծվել ահաբեկչությունների մակընթացությանը նախորդող ալիքներից: Տպավորությունն այնպիսին է, ասես դրանցից ձերբազատվելու որևէ հնար չկա: Քանիցս ապացուցված է, որ վատ լուրերի ազդեցությունն ավելի խորն է, ինչն առավելապես ձեռնտու է  հատկապես դրանք տարածողներին ու տիրաժավորողներին: Այդ իսկ պատճառով էլ պետք չէ որոշումներ կայացնել՝ գտնվելով վախի կամ այլ զգացմունքների ազդեցության ներքո: Կարևորը փաստերի վրա հենվելն ու երկխոսությունից  չխուսափելն է:

Ահաբեկչություններին հաջորդած իր մի ելույթում վերջերս ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը հատկապես շեշտել էր բաց երկխոսության կարևորությունը: Նրա դիտարկմամբ՝ միայն այդ երկխոսության  շնորհիվ է հնարավոր հաղթահարել բաժանարար սահմանները և լիարժեք պատկերացում կազմել այս կամ այն խնդրի վերաբերյալ:

Հայաստանում զինված հարձակումների նախադեպ փառք Աստծո չի արձանագրվել:  Հարկ է խոստովանելսակայն՝  հասարակական կյանքում առկա բազում խնդիրների մասին, որոնց շուրջ քննարկումները, եթե չասենք իսպառ բացակայում են, ապա ցանկալի ակտիվություն նույնպես  չեն ապահովում: Միացյալ Նահանգներում  ինտենսիվորեն քննարկվող զենքի վաճառքի նպատակահարմարության  հարցը տեղին օրինակ է, ցույց տալու համար հասարակական հնչեղության խնդիրների անտեսմամբ, դրանց շուրջ համակողմանի քննարկումների բացակայությամբ պայմանավորված ներքին վտանգները:

Մենք չենք քննարկում կարևոր հարցերը, մենք փորձում ենք դրանք պարտադրել դիմացինին՝ առանց լսելու նրա տեսակետը, փորձ իսկ չանելով հասկանալ նրան, ականջալուր  չլինելով նրա հակափաստարկներին։ Մինչդեռ  ճշմարիտ  ու քննարկումների ընթացքում հրապարակայնորեն հնչեցված ծանրակշիռ խոսքը ունակ է բուժելու, վերացնելու հասարակության առջև ծառացած տարաբնույթ խնդիրները, քննարկման հակոտնյա բևեռներում հայտնված մարդկանց բերել ընդհանուր հայտարարի ու նպաստել հանրության առաջընթացին:

Խոսքը պետք է լինի բազմակարծիք ու հստակ շարադրված, ինչը շատուշատ խնդիրներ կարող է լուծել։ Մնում է սովորենք լսել իրար ու  համակողմանիորեն քննարկել առկա խնդիրները: Ու թող որ մեր բոլոր ցավերի բալասանը հենց խոսքը լինի։

Սիրով՝ ձեր Արիանա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register