ՀԵՏԱՔՐՔՐՎՈւՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

avtotnak1

Հարգելի խմբագրություն.

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ ծանուցումներ են ստանում քաղաքապետարանից, որոնցով իրենց հորդորում են համապատասխան փաստաթղթերով ներկայանալ քաղաքապետարան և օրինականացնել իրենց անշարժ գույքը: Խոսքը հիմնականում վերաբերում է ավտոտնակներին: Լուրեր են շրջանառվում նաև, որ «օրինականացնելուց» հետո նոր հարկատեսակ է մտցվելու:

Նախ՝ անօրինական գույքի օրինականացումը առաջին հերթին բխում է հենց քաղաքացիների շահերից, քանի որ միայն այդ դեպքում է հաստատվում մարդու սեփականության իրավունքը:

Երկրորդ՝ որևէ նոր հարկատեսակ չի ծրագրվում: Դեռևս 2002 թվականից թաղապետարանների նախաձեռնությամբ ընդունվել է օրենք, որով սահմանվել է հարկ ավտոտնակների համար, 1 քառակուսի մետրը՝ ամսական 60 դրամի չափով: Ավտոտնակ ունեցողների ճնշող մեծամասնությունը սիրով պատրաստ է ամսական 600-700 դրամ վճարել այն պայմանով, որ մերձակա տարածքը ամառ – ձմեռ մաքրվի: Այդ օրենքը, սակայն, թերի է գործում: Վերջերս կառավարությունը հավանություն է տվել օրենքի փոփոխության նախագծին, որով վերջակետ կդրվի բոլոր տարընթերցումներին, կհստակեցվի ավտոտնակների գույքագրման և հարկման կարգը:

Նախ՝ կսահմանվի «ավտոտնակ» հասկացությունը, քանի որ ոչ բոլոր շինարարական կոնստրուկցիաները, ծածկերը կարող են համարվել ավտոտնակ: Ապա կկիրառվի հարկման նոր մեխանիզմ, որը կներառի առանձին՝ հողի և առանձին՝ գույքի հարկեր, որոնց թվաբանական գումարն էլ հենց վճարելու է քաղաքացին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register