ԱՎԵՏԻՍ՝ ԲՆԱՄԹԵՐՔԻ ՍԻՐԱՀԱՐ ԳՈՒՐՄԱՆՆԵՐԻՆ

vitamin-h

Արդեն մեկ տարի է, ինչ Հովհաննես Եղյանն ու Գևորգ Եղիազարյանը երևանցիներին առաքում  են իրենց ֆերմայի արտադրանքը՝ թարմ կաթն ու կաթնաշոռը, պանիրն ու մածունը:  Բնամթերքի սիրահարներին նրանք ապահովում են նաև թարմ հավկիթով ու  թոնրի լավաշով: Ասում են՝ տնական կաթնամթերք վաճառելու գաղափարն առաջացել է վաղուց՝ ֆերմայի հիմնման առաջին օրվանից:

Երկար են մտածել՝ ինչպես անել, որ և՛ որակապես բարձր մթերք ստանան, և՛ հիշվեն հաճախորդների կողմից: Ընտրությունն ի վերջո կանգ է առել ամենանորարարական տարբերակի վրա: Հիմնել են մասնագիտացված «Տնական  մթերք» ինտերնետ խանութն ու սկսել օնլայն պատվերներ ընդունել: Մասնագիտությամբ մարկետոլոգ Հովհաննես Եղիազարյանն ուրախությամբ նշում է, որ մեկ տարվա ընթացքում հաճախորդների թիվը էապես ավելացել է: Շուրջ 200 ընտանիք արդեն «Տնական մթերք»-ի կայուն հաճախորդ է դարձել: Առաջնորդվելով «Միշտ թարմ մթերք» կարգախոսով՝ հիմնադիրները որոշել են առաքումն իրականացնել հենց կաթնամթերքի պատրաստման օրը: Ամեն օր մինչև 17.30-ն ընդունված պատվերներն առաքվում են նույն օրը՝ 19.00-22.00-նն ընկած ժամանակահատվածում:

Առաքման դիմաց հաճախորդը վճարում է 300 դրամ: 7000 դրամ և ավելի պատվերի դեպքում առաքումն իրականացվում է անվճար: Օնլայն խանութում մթերք կարելի է ձեռք բերել  հետևյալ գներով՝՝ Կաթ՝ 1լ -360 դրամ, ոչխարի պանիր՝ 1կգ- 1800 դրամ,  քամած մածուն՝ 1կգ-1200 դրամ, այծի կաթ՝ 1լ-950 դրամ, գոմեշի մածուն՝ 0.5կգ-800 դրամ, լավաշ՝ 100 դրամ, ձու՝ 80 դրամ, նաև՝ կաթնաշոռ, կարագ, հալած յուղ, շոռ, պանիրների տեսականի:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register