ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԱՀԱՆԱԼ. ՈՂՋ ՄՆԱԼՈւ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

lenapetrosyan

Հայաստանում հազարավոր ծերեր ապրում են միայնակ և լքված: Ֆոտոլրագրող Նիկ Դանզիգերը Կարմիր Խաչի ծրագրի շրջանակներում ներկայացրել է նրանց վիճակը:

Քաղաքական ցնցումները, աղքատությունը և երիտասարդների արտագաղթը Ռուսաստան իրենց հետևանքն են ունեցել հատկապես ծերերի վրա: 75 տարեկանից բարձր հազարավոր մարդիկ պայքարում են, որպեսզի ողջ մնան, դիմանալով -30C ջերմաստիճանին ձմռանը, իսկ շատ դեպքերում դեղեր և սնունդ գնելու հնարավորություն չունենալով:

Նիկը 2017 թվականի սկզբին շվեյցարական, Մոնակոյի և հայկական Կարմիր Խաչերի կողմից եկել էր Հայաստան, որպեսզի իրազեկի աշխարհին Հայաստանի տարեց մարդկանց կյանքում հանդիպող դժվարությունների մասին: Նա նախկինում ևս եղել էր Հայաստանում, բայց անգամ կասկածի նշույլ չուներ այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են տարեցները: Հասմիկը, մի տարեց կին է, ում նա տեսել էր իր խրճիթի նման մեկ սենյականոց տանը՝ իր բոլոր շորերը հագին, որպեսզի մի քիչ տաքացնի սառած ոսկորները: Նրա տանը հոսող ջուր, զուգարան, ջեռուցում չկար: Նրա չնչին թոշակը  բավական է միայն էլեկտրաէներգիայի վարձը մուծելու համար, որը նա օգտագործում է, որպեսզի արդուկի միջոցով տաքացնի անկողնը՝ այնտեղ պառկելուց առաջ: Նա վառելափայտ գնելու հնարավորություն չունի, գնում է հին հաց, որն ավելի մատչելի է:

Ինչպես Նիկը հետագայում պարզեց, դա համատարած բնույթ է կրում: Միայն Վանաձորում կա 20 000 ծեր: Նրանցից շատերը միայնակ են պայքարում իրենց կյանքի համար:

Բավական Ավանեսյան 80տ, Ռազմիկ Ավետիսյան 83տ

bavakanavetisyan

Բավականը ապրում է իր ամուսնու հետ մեկսենյականոց բնակարանում, Գյումրիում: Նա մոտ 3 տարի առաջ կոտրել էր իր ոտքը ավտովթարի ժամանակ: Այդ օրվանից ի վեր նա անկողնային է և չի լքել իր բնակարանը: Իսկ հիմա, այս ամենին ավելացել է նաև Պարկինսոնի հիվանդությունը:

«Ես հարուստ կին էի, բոլորին օգնում էի, իսկ հիմա այս կարգավիճակում եմ», – ասում է նա լացելով: «Ավելի լավ է մահանամ»: Նա իր աշխատանքային տարիները անց է կացրել տեքստիլ արտադրամասում, իսկ հիմա ստանում է 35000 դրամ թոշակ: Ձմռանը այս գումարը հիմնականում օգտագործվում է ջեռուցման համար: «Իմ հիմնական խնդիրը ֆինանասական է», -ասում է նա, – «Ես քաղցրավենիք շատ եմ սիրում, բայց հիմա դա ճոխություն է»:

Մինչ բուժքույրերը սկսեցին նրան այցելել, իր ամսունինը՝ Ռազմիկը, միակ մարդն էր, ով հոգ էր տանում Բավականի մասին: Նա ասում է, որ իր ամուսինը պատրաստում է այն, ինչ Բավականը խնդրում է պատրաստել:

Ֆինանսապես նեղված լինելու պատճառով Ռազմիկը առավոտյան շուկայում թեյ է պատրաստում և միջինում օրական աշխատում 1000 դրամ:  Նա շատ ուրախ է, որ բուժքույրերը այցելում են իրենց, քանի որ դա բավականին օգնում է, նրանք միասին կատակում են, ուրախանում:

Լարիսա Խաչատրյան 75տ

larisakshachatryan

Լարիսան ապրում է կիսաքանդ սովետական շինության չորրորդ հարկում: Բացի նրանից որ նա անկողնային է, կոտրված ոտքով և ունի պառկախոցեր, նա նաև ունի աստմա: Քանի որ Լարիսան չի կարողանում տանը տեղաշարժվել, նրա մահճակալը տեղադրված է խոհանոցում: Նա ապրում է մենակ, սակայն նրան այցելում է իր 82-ամյա քույրը, ով չի ապրում իր հետ, քանի որ բնակարանը շատ ցուրտ է:  Այս տանը չկա ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ ջեռուցում, ո՛չ հոսող ջուր:

Երբ Լարիսայի քույրը իրեն այցելում է, ապա մոմ է վառում լուսավորության համար: Սակայն Լարիսան վախենում է այն վառ թողել, քանի որ քնած ժամանակ կարող է ձեռքով հարվածել և քցել, իսկ փայտե հատակին բռնկված կրակը ինքը չի կարողանա հանգցնել: Ինչպես որոշ տարեցներ, ում Նիկը այցելել է, Լարիսան նույնպես ունի որդի, ով ապրում է Ռուսաստանում, սակայն չի օգնում իր մորը:

galyapetrosya

Գալյա Պետրոսյան, 74տ

Գալյան չի կարողանում իջնել իր բնակարանից, որը գտնվում է 5-րդ հարկում: Նրա աշխարհը հիմա իր սենյակն է և խոհանոցը: Նա ողջ է, քանի որ ունի շատ բարի հարևաններ: Այցելության նախորդ օրը հարևաններից մեկը նրա համար միս էր բերել, սակայն Գալյան այլևս պատրաստել չի կարողանում և ամբողջ օրը մնացել էր սոված: Նա իր  երեխաների հետ փոխել էր Բաքվից 1988 թվականին: Նրանք մահացել են:

Նրա ցավը դեմքին արտացոլված է: Այտուցներ կան ինչպես ոտքերին, կոճերին, այնպես էլ ձեռքին, բայց պատճառը չգիտի, քանի որ հնարավորություն չունի գնալու մոտակա հիվանդանոց ինչպես ֆինանասական, այնպես էլ ֆիզիկական պատճառներով: Այցելությունից մեկ տարի հետո Գալյան իր սփյուռքահայ բարեկամներից մեկի օգնությամբ կարողացավ տեղափոխվել ծերանոց:

Գևորգ Դանիելյան, 82տ

gevogrdanielya

Գևորգը տառապում է շաքարախտով, հիպերտոնիայով, աթերոսկլերոզով և արտրիտով: Նա պիտի ամեն օր խմի նշանակված դեղերը, սակայն, ամսվա վերջում, երբ թոշակը արդեն սպառված է, նա չի կարողանում գնել դեղերը: Ստիպված, նա նման կյանքի համար վտանգավոր պայմաններով ապրում է, մինչև հաջորդ ամիս:

Գևորգի երեխաները նրան լքել են, քանի որ նա ցանկանում էր ամուսնանալ: Նրա միակ այցելուն տարեց հարևանն էր: Նրանք միասին զրուցում են հին ու բարի ժամանակների մասին, երբ Գևորգը հարուստ էր, խանութպան, ով նույնիսկ չեխական ապրանքներ գնելու հնարավորություն ուներ: Իսկ հիմա, Գևորգի հարևանը մահացել է, իսկ սենյակն այնքան ցուրտ է լինում, որ պիտի վառարանի կողքը նստել կամ էլ անկողնում պառկած մնալ:

Հրանուշ Սարգսյան, 81տ

hranushsargsyan

Հրանուշը ապրում է խրճիթի նման ժամանակավոր կացարանում, որտեղ սանհանգույցը գտնվում է դրսում: Նա տեղափոխվել է այս խրճիթ 1988 թվականի երկրաշարժից հետո, որը խլեց նրա որդուն: Միջանցիկ քամին փչում է լուսամուտի ճեղքերից, իսկ դռան և հատակի արանքում մեծ անցք կա….

Հրանուշը սոցիալապես անապահով և միայնակ տարեցների ցանկում 4000 գրանցվածներից մեկն է: Նա չունի ջրամատակարարում, միացված չէ քաղաքի գազամատակարարման ցանցին, չունի հեռախոս, բայց հպարտանում է իր երկու-սենյականոց տնակով, որը միշտ մաքուր և կոկիկ հավաքում է:

Լենա Պետրոսյան, 88տ

lenapetrosyan

Լենայի 6 եղբայրներն ու քույրերը մահացել են: Նրա 70-ամյա տղան ապրում է Ռուսաստանում, բայց առողջական խնդիրների պատճառով չի կարող գալ Գյումրի, որպեսզի խնամի իր մորը: Լենան ապրում է իր հարևանների օգնության շնորհիվ, ովքեր նրան ժամանակ առ ժամանակ դեղեր և սնունդ են գնում: Կատարակտի հետևանքով նա գրեթե չի տեսնում:

Այցի ժամանակ ասացին, որ նա մոտ երեք ամիս չի լողացել: Իսկ երբ հարևանները առաջարկել են, ապա ամաչել է և հրաժարվել:

Այս բոլոր տարեցներին օգնում է Կարմիր Խաչը: Նրանց բուժքույրերը այցելում են ծերերին, խնամում: Շատերի համար բուժքույրերը դարձել են ընտանիք: Իսկ այս պատմությունները հազարավոր են….

Պատրաստեց՝ Տիգրանուհի Գրիգորյանը

Նյութի սկզբնաղբյուր՝ www.theguardian.com 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register