ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ

1

Discovery-ին Հայաստանը բացահայտող 6 տեսահոլովակ է պատրաստել

Ամերիկյան «Discovery» հեռուստաալիքը  «YouTube» ժամանցային կայքում հրապարակել է 6 տեսահոլովակ, որոնցում հեռուստադիտողին ծանոթացնում է Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Կարճատև տեսանյութերում փորձ է արվում Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Դրանցից առաջինում պատմվում է, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել: Այնուհետ ցուցադրվում է Խոր Վիրապ վանքն ու պատմական փոսը, որում հայոց Տրդատ 3-րդ արքան պահել է Գրիգոր Լուսավորչին: Երկրորդ տեսանյութում պատմվում է հետազոտող  Թոմ Ալենի մասին, որն իր առջև նպատակ է դրել 3.000 կմ երկարությամբ ճանապարհ հարթել Հայաստանի լեռնային շրջաններում գտնվող անանցանելի անտառներով: Երրորդ տեսանյութում ներկայացվում է վիրտուալ զբոսանք Սևանով, Աղթամար թերակղզով ու Սևանավանքով: Հաջորդ տեսանյութն անդրադառնում է մայրաքաղաք Երևանին: Տեսանյութի հեղինակները նշում են, որ Հանրապետության հրապարակն աշխարհում ամենագեղեցիկ հրապարակներից է: Նախավերջին տեսանյութը մեզ ծանոթացնում է Հայաստանի վերջին լարախաղացներից մեկի՝ Հովսեփ Բեգլարյանի հետ: Աղբյուրը նկատում է, որ լարախաղացները ժամանակին լայն տարածում են ունեցել Հայաստանում ու հարգված են եղել,  սակայն այժմ «արվեստի» այս ուղղության հետևորդների թիվը կտրուկ նվազել է: Վերջին՝ 6-րդ տեսանյութում պատմվում է աշխարհի ամենաերկար զիփլայնի ու դրա ստեղծողի՝ Տիգրան Չիբուխչյանի մասին:

Վատիկանը Հռոմի պապի հայաստանյան այցին նվիրված նամականիշ է թողարկել

Վատիկանը հրատարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 2016-ի ուղևորություններին, այդ թվում՝ Հայաստան կատարած ճամփորդությանը նվիրված նամականիշեր: Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելություններին նվիրված նամականիշերի հեղինակները տարբեր արվեստագետներ են: Նկարիչ և դաշնակահար Դանիելա Լոնգոյի՝ Հայաստանյան ուղևորությանը նվիրված նամականիշի վրա պատկերված է Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև աղոթող Հռոմի պապը:

 Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն առաջադրված է «Գրեմմի»-ի՝ երկու անվանակարգում

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և  «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:  Հիշեցնենք, որ «Գրեմմի»-ի 60-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է  2018-ի հունվարի 28-ին՝ Նյու Յորքում:

 Վրաստանում ապաքրեականացվել է մարիխուանայի օգտագործումը

Վրաստանի Սահմանադրական դատարանը` բավարարելով Վրաստանի քաղաքացի Շիանիձեի հայցը, չեղարկել է մարիխուանայի օգտագործման համար նախատեսվող քրեական պատիժը: Դատարանի որոշման համաձայն՝ կանեփի և մարիխուանայի օգտագործումն այլևս չի համարվելու քրեական հանցագործություն: Հայցվորին հաջողվել է ապացուցել, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի հանգստի ձևն ինքնուրույն ընտրելու իրավունք ունի:

 Քրիս Քորնելը ներկայացվել է «Գրեմմի»-ի

Հանրածանոթ « Soundgarden» ռոք խմբի երգիչ Քրիս Քորնելը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի համար՝ «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում առաջադրվել է «Գրեմմի»  մրցանակի: Հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը  ավելի վաղ՝ հավասարության, մարդու իրավունքների և արդարության գաղափարի տարածման  համար մրցանակ էր ստացել Լոս Անջելեսի «Human Rights Watch»-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում: Մրցանակը նվիրվել էր ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելիի հիշատակին: Ֆիլմի համանուն սաունդթրեքը կատարել էին «One Republic» հայտնի խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրոունը:

ԱՄն-ում ստեղծել են ամենաարագագործ եռաչափ տպիչը

Ամերիկացի գիտնականների ստեղծած ամենաարագագործ եռաչափ տպիչը՝ սովորական մոդելներից 10 անգամ ավելի արագ է աշխատում: Աշխարհում ամենաարագը ճանաչված տպիչում՝ ինժեներները որոշ ներքին  դետալներ են փոփոխել, ավելացրել են պլաստիկե հումքի առավել արագ հալեցման համար նախատեսված լազեր: «Fast FFF» սարքը մի քանի րոպեում կարող է տպել այն, ինչը սովորական եռաչափ տպիչը տպում է մեկ ժամում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register