ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ

2

Օրհներգի անարգումը կպատժվի

Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը քրեական պատիժ է սահմանել՝ ազգային օրհներգի հանդեպ հասարակական անարգանքի համար: Պատիժը նախատեսում է քաղաքական իրավունքների նվազեցում, կալանք կամ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում:

«fake news»-ը ՝ տարվա բառ

«Collins English Dictionary» բացատրական բառարանը թողարկող «HarperCollins» հրատարակչությունը տարվա բառ (Word of the Year) է ճանաչել «fake news» բառակապակցությունը, որը բառացիորեն նշանակում է «կեղծ լուր», կեղծ, սենսացիոն տեղեկություն, որը տարածվում է լուրի տեսքով: 2016-ից մինչև 2017 թվականն այս արտահայտության գործածության հաճախականությունն աճել է 365 տոկոսով, ինչը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ: 2016 թվականին տարվա բառ է դարձել «Brexit»հապավումը, որը նշանակում է Մեծ Բրիտանիայի ելքը Եվրոպական միությունից:

Հռոմի պապը պայքարում է ամուսնացած տղամարդկանց՝ քահանա դառնալու իրավունքի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունում է պահանջել, որ Բրազիլիայում ամուսնացած տղամարդիկ քահանաներ դառնալու իրավունք ունենան: Պատճառը՝ Ամազոնի հեռավոր համայնքներում քահանաների զգալի պակասն է, ինչն էլ վկայում է, որ կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը թուլացել է: Ամազոնի Եպիսկոպոսական հանձնաժողովի նախագահ, կարդինալ Քլադիո Համսը խնդրել է Հռոմի պապին քննարկել խնդիրը, քանի որ Ամազոնի հեռավոր համայնքներում քահանաների հարցն իրոք սուր է: Ենթադրվում է, որ գաղափարի հաջողության դեպքում այն կարող է տարածվել աշխարհի այլ վայրերում, այդ թվում՝ Աֆրիկայում:

 ԻՊ-ն կորցրել է գրաված տարածքների 96 տոկոսը

Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է, որ ԻՊ-ը դուրս է մղվել ավելի վաղ գրաված տարածքների 96 տոկոսից: Պաշտոնյան շեշտել է, որ հակաահաբեկչական գործողությունների շնորհիվ միայն Իրաքից արտագաղթած 2.3 մլն քաղաքացի կարողացել են վերադառնալ իրենց տները: Անցած շաբաթ լրատվամիջոցները հայտնել են Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետը համարվող Դեր Զորի՝ սիրիական բանակի կողմից ամբողջական ազատագրման մասին:

Թրամփը դադարեցնում է «Green Card»-ի  խաղարկությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ սկսում է ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը: Թրամփն այդ հարցով դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով անմիջապես նախաձեռնել ծրագրի դադարեցման գործընթացը: «Մենք ցանկանում ենք անմիջապես դադարեցնել բազմազանության վիճակախաղը և ունենալ արժանիքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ, որը թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ իրենց գիտելիքների հիման վրա»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ճապոնիական ընկերությունները մարդկային ռեսուրսը կփոխարինեն ռոբոտներով

Ճապոնիայի ֆինանսական ընկերությունները սկսել են իրենց բիզնեսի ավտոմատացումը՝ նպատակ ունենալով  ռոբոտներով ու ծրագրային ալգորիթմներով փոխարինել մի քանի տասնյակ հազար աշխատակցի: Mizuho Financial Group հոլդինգային ընկերությունում 2021թ. դրությամբ ռոբոտները կփոխարինեն 8.000 աշխատողի, իսկ 2026թ. դրությամբ առաջադեմ տեխնոլոգիաների պատճառով աշխատանքից կզրկվի արդեն 19.000 ճապոնացի:Մինչդեռ Sumitomo Mitsui Financial Group բանկային կորպորացիայի 4.000 աշխատող 2020թ. դրությամբ կզրկվի աշխատանքից: Նրանց փոխարեն կաշխատեն ծրագրերը: Հարավային Կորեայում ցանկանում են ռոբոտների հարկ սահմանել՝ առաջնորդվելով մտավախությամբ, որ դրանք մարդկանցից խլում են աշխատատեղերը: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register