ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ. Facebook-ն օգնում է խուլերին լսել

6

ԵՄ նախատինքը Թուրքիային

Ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած հանրաքվեից հետո Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է երկրում վերականգնել մահապատիժը: Եվրախորհրդարանը, խիստ մտահոգված այդ փաստից, հայտարարել է, որ մահապատիժը վերականգնելու դեպքում Թուրքիան կարող է հրաժարվել ԵՄ կազմում ընդգրկվելու հեռանկարից:

ԻՊ-ն՝ նոր ահաբեկչության կազմակերպիչ

Փարիզի Ելիսեյան դաշտեր պողոտայում ոստիկանների վրա հարձակում է իրականացվել: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, հարձակվողը դուրս գալով մեքենայից՝ «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, Սպանվել է մեկ, վիրավորել երկու ոստիկան:Հարձակվողն ինքը պատասխան կրակից սպանվել է: ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:

Թուրքիայում սկսել են ցուցադրվել հայկական ֆիլմեր

Ապրիլի 21-ից 30-ը Անկարայում անցկացվող միջազգային կինոփառատոնին՝ Հայաստանը ներկայացել է կարճամետրաժ և անիմացիոն 11 ֆիլմից բաղկացած ընդգրկուն ծրագրով: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրում ընդգրկված ֆիլմերը ժամանակակից հայկական կինոյի լավագույն նմուշներից են և մարդասիրության, հանդուրժողականության և ազատության թեմատիկ ընդհանրություններ ունեն:

Խոզերը փրկարարների դերում

Խոզերը կարող են օգտագործվել փոխպատվաստման համար անհրաժեշտ՝ մարդկային օրգանների աճեցման նպատակով: « Smithfield Foods» ընկերության մասնագետները պլանավորում են փոփոխություններ կատարել կենդանիների ԴՆԹ-ում, որպեսզի նրանց սիրտն ու թոքերը պիտանի լինեն փոխպատվաստման համար: Ընկերությունն արդեն հյուսվածքներ և օրգաններ է մատակարարում բուժհաստատություններին:

Ֆանտաստիկան դառնում է իրականություն

Գործարար Իլոն Մասկը՝ «Tesla և SpaceX» ընկերությունների հիմնադիրը մտադիր է ղեկավարել «Neuralink» ծրագիրը, որը սկսել է մշակել «նեյրոնային ժանյակներ» նախագիծը: Ըստ այդ ծրագրի՝ մարդկային ուղեղը միացվելու է համակարգչին: Բժշկական համապատասխան թեստերից հետո այդ տեխնոլոգիան կարող է օգնել ուղեղի ծանր հիվանդություններից տառապող մարդկանց:

Facebook-ն օգնում է խուլերին լսել

Facebook-ի ստորաբաժանումներից մեկը աշխատում է նորագույն տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա խուլերին մարդկանց հնչյունները տարբերակել մաշկով: Առաջին ցուցադրման ժամանակ սարքը կարողացել է 10 բառ վերածել իմպուլսի: Փորձի մասնակիցը կարողացել է «լսել» բոլոր արտահայտութունները:

Երևանը՝ միջազգային արշավի վերջնակետ

Ապրիլի լույս 23-ի գիշերը իտալական Ֆլորենցիա քաղաքում մեկնարկել է «Հեծանվային գիշեր -2017» միջազգային նախագիծը: Արդեն 10-րդ տարին անցկացվող ամենամյա նախագիծն,ըստ էության, աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող պատմաճարտարապետական շրջագայություն է: Հեծանվորդները Ֆլորենցիայի ճարտարապետությանը ծանոթանալուց հետո ուղևորվելու են Վերոնա, հետո Կազան, Մոսկվա, Սերգիև Պոսադ, Իրկուտսկ և Կրասնոյարսկ: Նախագծի մասնակիցները վերջնակետ՝ Երևան են ժամանելու հոկտեմբերի 7-ին: Սահմանված կանոնի համաձայն, հեծանվորդներին արգելվում է էքսկուրսիաների ժամանակ արագությունը գերազանցել 8 կմ/ժ-ից, ինչը թույլ է տալիս նրանց հիանալ տեսարժան վայրերով:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register