ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ

kitaj

Անցած հինգշաբթի հրաժարական տվեց Հայաստանի Հանրապետության  վարչապետը: Հրաժեշտի ելույթում Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հեռանալու պատճառներին: «Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը՝ մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին»,- իր ելույթում նշել էր վարչապետը: Նույն օրը, երեկոյան, ՀВыйтиանրապետական կուսակցության խորհրդի նիստ գումարվեց, վարչապետի թեկնածու առաջադրվեց Կարեն Կարապետյանը:Առաջիկայում սպասվում են քաղաքական նոր նշանակումներ:

–«Ազատության» հրապարակում ուրբաթ օրը կրկին մարդաշատ էր: Հանրահավաք էին անցկացնում«Սասնա ծռեր» խմբավորման աջակիցներն ու համակիրները: Հանրահավաքի մասնակիցները պաստառներ և դրոշներ պարզած՝  երթով անցան Երևանի փողոցներով: Իսկ շաբաթ օրը «Ազատության» հրապարակի հարթակ բարձրացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս հանրահավաքն ընդգծված ընտրարշավային ուղղվածություն ուներ: Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի օրը հանրապետության  մի շարք համայնքներում անցկացվելու են ավագանու, գյուղապետի, քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ և թեկնածուներ:

–Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 9-ին ատոմային ռումբ փորձարկեց: Փորձարկման հետևանքով կորեական թերակղզում 5,3 մագնիտուդ երկրաշարժ  գրանցվեց: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը պայթյունի հզորությունը գնահատեց  մոտավորապես 10 կիլոտոննա: Միջազգային հանրությունը կոշտ և դատապարտող հայտարարություններով արձագանքեց հյուսիսկորեացիների՝ Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խաթարող ատոմային փորձարկմանը: Այդ կապակցությամբ Հայաստանը ևս  արտահայտեց իր մտահոգությունը:

–Սիրիայի հարցով  շրջադարձային հաջողություն արձանագրվեց: Ժնևում 15 ժամ տևած բանակցությունների ավարտից հետո Ջոն Քերին և  Սերգեյ Լավրովը հայտարարեցին հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին: «Այսօր ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայտարարում են պլանի մասին, որը թույլ կտա կրճատել բռնությունը, տառապանքները և կհանգեցնի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով խաղաղ բանակցային գործընթացի վերականգմանը: Մենք հուսով ենք, որ այն շրջադարձային կետ կդառնա»,- Սերգեյ Լավրովի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Խոսելով «կոշտ մոտեցում»   պարունակող պլանի մասին, ԱՄՆ-ն և ՌԴ-ն Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին սեպտեմբերի 12-ին ժամը 00-ից  իրականացնել ռազմական գործողությունների դադարեցման հարցով ստանձնած պարտավորությունները:  Պլանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին ևս պարտավորեցնում է դադարեցնել ռազմական ավիացիայի գործողությունների իրականացումը:

–Իսկ մահմեդական աշխարհը տոնական տրամադրության մեջ է: Սեպտեմբերի 12-ին մահմեդականները նշում են Ղուրբան բայրամը: Եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև՝ Ռուսաստանում, որտեղ մեծաթիվ մահմեդականներ են բնակվում, անվտանգության բացառիկ միջոցառումներ են կազմակերպվել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register