ԱՇԽԱՐՀԻ  ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ  «ԴԵՄՈ»  ՏԱՐԲԵՐԱԿԸ

1

Աշխարհում տարածում գտած ամենասիրված մարզաձևն ամռան ընթացքում «խոր քուն է մտնում»՝ առաջ բերելով բազմահազար ֆուտբոլասերների դժգոհությունը: Ու որպեսզի արձակուրդային դադարը շատ չերկարի ու երկրպագուների «ծարավը» չսաստկանա՝ կենտ տարեթվերին (զույգ տարեթվերին վայելում ենք Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունները) անցկացվում է «Կոնֆեդերացիայի գավաթ» կոչվող մրցաշարը: Իհարկե, սա կատակ է: Իրականում, աշխարհի առաջնությանը նախորդող տարում  անցկացվող այս մրցաշարը՝ ընդունող երկրի պատրաստվածությունը փորձարկելու նպատակ է հետապնդում: 2018 թվականի Աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում: Այնպես որ, այս օրերին ֆուտբոլասեր հանրության ուշադրությունը  սևեռվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում և Կազանում անցկացվող ֆուտբոլային ստուգատեսին:

Անվտանգության առումով ամեն ինչ նորմալ է, սակայն ստադիոնների պատրաստվածության առումով սոցիալական ցանցերում շարունակում են զավեշտալի լուսանկարներ հայտնվել: Բացահայտ երևում է, որ միլիարդավոր դոլարների ծախսերը տեղ-տեղ յուրացվել են: Սա,սակայն, Ռուսաստանի համար նորություն չէ: 2014 թվականի Սոչիի օլիպիական խաղերի ժամանակ էլ նույն պատկերն էր:

«Կոնֆեդերացիայի գավաթ»-ին մասնակցում են աշխարհամասների չեմպիոնները (Ավստրալիա, Չիլի, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Պորտուգլիա և Կամերուն), աշխարհի չեմպիոն Գերմանիան և ընդունող երկիր Ռուսաստանը: Երկու խմբի բաժանված հավաքականներից հաջորդ փուլի ուղեգիր են ստացել 1-րդ և 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը: A խմբից եզրափակիչ փուլ դուրս եկան Պորտուգալիան և Մեքսիկան, B խմբից` Գերմանիան և Չիլին: A խմբում ընդգրկված Ռուսաստանի հավաքականին հաջողվեց առավելության հասնել միայն Նոր Զելանդիայի ընտրանու նկատմամբ: Տանտերերը Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականների հետ հանդիպման ժամանակ ցուցադրելով խիստ դժգույն խաղ՝ դուրս մնացին հետագա պայքարից:

Աշխարհի չեմպիոնները մրցաշարի ընթացքում հանդես  են գալիս փորձնական կազմով: Գլխավոր մարզիչ Յոհահիմ Լյովը հիմնականում հրավիրել է երիտասարդների՝ ազգային հավաքականի ապագա խաղացողների: Այդուհանդերձ, 23-ամյա Յուլիան Դրաքսլերի առաջնորդությամբ նրանք մրցաշարում ցայժմ անպարտելի են: Ընդ որում, Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը 100-րդ հաղթանակը տոնեց (150 խաղ, 100 հաղթանակ, 27 ոչ-ոքի, 23 պարտություն), ինչը աննախադեպ արդյունք է աշխարհի չեմպիոնների համար:

Հունիսի 28-ին (ժամը 22:00-ին) տեղի ունեցավ Պորտուգալիա-Չիլի դիմակայությունը, իսկ հունիսի 29-ին (ժամը 22:00)` Գերմանիա-Մեքսիկա հանդիպումը: Հուլիսի 2-ին(ժամը 16:00-ին) 3-րդ տեղի համար մրցելու են կիսաեզրափակիչներում պարտված թիմերը, իսկ նույն օրը ժամը 22:00-ին` եզրափակչում հայտնված հավաքականները:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register