ԱՇԽԱՐՀԻ  ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ

6

Հայկական «Volterman»-ի՝ աշխարհի ամենախելացի դրամապանակի արտադրությունը սկսվելու է սեպտեմբերից: Հունիսի 27-ին մեկնարկած համաշխարհային crowdfunding-ի արդյունքում նախագծին հաջողվել է հավաքել շուրջ 265.000 ԱՄՆ դոլար՝ մի քանի անգամ ավել, քան անհրաժեշտ էր «Volterman»-ի լայնածավալ արտադրությունն սկսելու համար:

– Մենք նվազագույն թիվ էինք սահմանել 45.000 դոլարը, որն ունենալով արդեն կարող էինք սկսել արտադրությունը: Բայց ի ուրախություն մեզ, indiegogo.com կայքում հայտարարության տեղադրման հենց առաջին օրը հաջողվեց մոտ 55.000 դոլար հավաքել,-  ասում է նախագծի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը և հավելում՝ -իհարկե, մեր ցանկություններն ավելի հավակնոտ են: Ակնկալում ենք, որ մինչեւ crowdfunding-ի ավարտը կհաջողվի 1 մլն -ի չափ գումար հավաքել:Մինչ այժմ հավաքված գումարը բավական է 2000 «Volterman» արտադրելու համար: Պատվիրատուների 50 տոկոսն ԱՄՆ-ից են, 2-րդ և 3-րդ տեղերում Հայաստանն ու Մեծ Բրիտանիան են: Մինչև դեկտեմբեր արդեն պատվիրատուները կունենան իրենց անձնական սուպերդրամապանակները:

«Volterman»-ը հնարավորություն կտա ոչ միայն պահել քարտերն ու գումարը, այլև լիցաքավորել հեռախոսը` եթե մարտկոցը նստել է ամենաանհարմար պահին, որսալ WiFi կապը` աշխարհի որ կետում էլ լինեք, GPS-ի միջոցով հետևել որտեղ է այն գտնվում, և հեշտությամբ հայտնաբերել դրամապանակը գողացողին` ներսում տեղադրված հատուկ տեսախցիկի շնորհիվ: Տեխնիկական մասի սարքավորումները ներմուծվելու են Չինաստանից, կաշվի և բուն պատրաստման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանում: «Smart» դրամապանակներն արտադրվելու են 3` երկփեղկ, cardholder և travelwallet տարբերակներով: Վերջինը նախատեսված է լինելու՝  անձնագիր, ինքնաթիռի տոմսեր, Boarding pass կտրոններ պահելու համար:  Crowdfunding-ի ընթացքում դրանք կվաճառվեն մոտ 50 տոկոս զեղչով համապատասխանաբար` 129, 89 եւ 157 դոլարով:

 

Տաթևիկ  Սարգսյան

Լուսանկարը` Volterman-ի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register