ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ 10 ՔԱՂԱՔՆԵՐԸ

1

Բրիտանական «The Economist» պարբերականը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշային ցանկը, որը  գլխավորում է Պակիստանի Կարաչի քաղաքը: Վարկանիշային ցանկի կազմման ընթացքում հաշվի են առնվել  անձնական, թվային, ենթակառուցվածքի և առողջության անվտանգությունը անվտանգությունը: Երկրորդ տեղում Յանգոն է (Մյանմա, 46.47 միավոր), երրորդում՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքան: Տասնյակում են հայտնվել նաև Ջակարտան (Ինդոնեզիա), Հոշիմինը (Վիետնամ), Մանիլան (Ֆիլիպիններ), Կարակասը (Վենեսուելա), Կիտոն (Էկվադոր), Թեհրանը (Իրան) և Կահիրեն (Եգիպտոս): Աշխարհի ամենաանվտանգ քաղաքներ են ճանաչվել ճապոնական Տոկիոն (89.80 միավոր), Սինգապուրը (89.64 միավոր) և ճապոնական Օսական (88.87 միավոր):

Աճուրդի է հանվել Չերչիլի կիսատ թողած սիգարը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսատ թողած սիգարն ավելի քան 12.000 դոլարով: Այն վաճառվել է ԱՄՆ-ում «RR Auction» աճուրդի տան կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ: Բրիտանացի առաջնորդն այդ սիգարը ծխել է 1947թ. մայիսի 11-ին՝ Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում: Պատմական «մասունքը» պահպանվել է օդանավակայանի աշխատակիցներից մեկի շնորհիվ: Տասը սանտիմետրանոց սիգարի վրա պահպանվել է դրա անվանումն ու Չերչիլի անունը կրող պիտակը (La Corona/Winston Churchill):

ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՑ

Միացյալ Նահանգները տեղեկացրել է Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կառույցը լքելու որոշման մասին: Նման որոշման համար հիմք են ծառայել մի շարք գործոններ, նախևառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ցուցաբերվող հակահրեական կանխակալ մոտեցումը: Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 31-ից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն մտադիր է պահպանել կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակը:

«Ֆուկուսիմա»-յի վթարի համար դատարանը պատասխանատու է ճանաչվել պետությանն ու շահագործող ընկերությանը

Ֆուկուսիմայի շրջանային դատարանը Ճապոնիայի կառավարությանը և  «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի օպերատորին՝  «TEPCO» ընկերությանը պատասխանատու է ճանաչել ատոմակայանում 2011 թվականին տեղի ունեցած վթարի համար: Դատարանը պարտավորեցրել է 4,4 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել մոտ 3,8 հազար բնակչի: Դատարանը հայտարարել է, որ պաշտոնյաները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հանգեցրել է ատոմային էլեկտրակայանում վթարի: Նշվում է նաև, որ վերջիններս ցունամիի և տարհանման անհրաժեշտության մասին տեղի բնակիչների համընդգրկուն իրազեկում չեն իրականացրել:

Կատալոնիայի անկախությունն առժամանակ «հետաձգվում» է…

Կատալոնիայի կառավարութան ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ Մադրիդի հետ երկխոսություն սկսելու պատճառաբանությամբ՝ ինքնավար մարզի խորհրդարանին կոչ է արել հետաձգել անկախության հռչակումը: Պուչդեմոնի խոսքով՝ հոկտեմբերի մեկին ինքնավար մարզը մանդատ է ստացել կատալոնացիներից, որոնք ցանկանում են անկախ պետություն դառնալ՝ Հանրապետության տեսքով: «Կատալոնիան վաստակել է անկախ պետություն լինելու և լսելի դառնալու իրավունքը», – ասել է Պուչդեմոնը: Որևէ հստակ ամսաթիվ երկխոսություն սկսելու համար չի նշվել:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register