ԶԻԴԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԶԻՉԸ ՀԵՌԱՆՈւՄ Է. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈւՆ

2

Չեմպիոնների լիգայում երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ տանելուց ընդամենը 5 օր անց Մարդիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց պաշտոնաթողության մասին: Լուրն անակնկալ էր բոլորի համար, շվարած տեսք ուներ նույնիսկ մշտապես անվրդով Ֆլորենտինո Պերեսը` «Ռեալի» նախագահը:

1

Զինեդին Զիդանը` որպես ֆուտբոլիստ անհավանական բարձունքների է հասել 90-ականների վերջ և 2000-ականների սկիզբ: Նվաճել է բոլոր կարևոր տիտղոսները` ակումբային և միջազգային մակարդակում, ստացել «Ոսկե գնդակը»: Ֆրանսիայի հավաքականի լեգենդի մարզչական կարիերան սկսվել է ընդամենը 4 տարի առաջ: Նա 2014-16 թթ, գլխավորել է «Ռեալի» երկրորդ թիմը` «Ռեալ Մադրիդ Կաստիլիան»:

Զիդանը «Ռեալի» ղեկըստանձնելէֆորսմաժորայինիրավիճակում` 2016 թվականիհունվարիառաջինօրերին: Ռաֆայել Բենիտեսը բացահայտորեն ձախողել էր մրցաշրջանի առաջին փուլը, և հեռացվել պաշտոնից: Զիդանը աշխատանքի հենց առաջին կես տարում կարողացավ ֆանտաստիկ նվաճման հասնել` 2016-ի մայիսին հաղթելով Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Այդ ժամանակ որևէ մեկը չէր մտածում, որ հաջորդ երկու եզրափակիչներում նույնպես Զիդանն է լինելու հաղթանակած թիմի ղեկավարը:

3

Ընդհանուր առմամբ` 2016թ. հունվարի 4-ից մինչ 2018 թվականի մայիսի 31-ըԶիդանը «Ռեալի» հետ նվաճեց 9 տիտղոս նույնքան, որքան «Ռեալի» վերջին 6 մարզիչները միասին: Արդեն նշեցինք, որ Զիդանը անհավանական նվաճման հասավ` երեք տարի անընդմեջ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն, ըստ 45-ամյա մասնագետի, իր համար «Ռեալում» ամենահաջող պահը 2016-17 թթ. մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնությունն էր:

Զիդանի նվաճած տիտղոսները որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ. Չեմպիոնների լիգայի գավաթ, Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի սուպերգավաթ, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ(2), Աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

4

Խաղերի վիճակագրություն. 149 հանդիպում` 104 հաղթանակ, 29 ոչ-ոքի, 16 պարտություն, 393 խփած գնդակ:

Ուշագրավ ռեկորդ 1. Զիդանի ղեկավարությամբ 2016 թվականի ապրիլից մինչ 2017 թվականի սեպտեմբեր ամիսը «Ռեալը» 73 խաղ անընդմեջ առանց գոլի չի հեռացել խաղադաշտից:

Ուշագրավ ռեկորդ 2. Զիդանը ֆանտաստիկ մեկնարկ է ունեցել «Ռեալի» ղեկին` 13 անընդմեջ հաղթանակով:

5

Հ.Գ. Արդեն շրջանառվում է մարզիչների անուններ, որոնք հավանկում են դառնալ Զիդանի փոխարինողը: Նրանց թվում են` Արսեն Վենգերը(այս ամիս հեռացել է «Արսենալից»), Մաուրիսիո Պոչետինոն(«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ), Յոհահիմ Լյովը(Գերմանիայի հավաքական), Յուրգեն Կլոպը(«Լիվերպուլ»), Գուտին(«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ) և Մաուրիցի Սարին(օրերս հեռացել է «Նապոլիից»):

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register