ԱՇՈւՆՆ Ու ՍԵՐԿԵՎԻԼԸ

111

Սերկևիլն այն եզակի մրգերից է, որը նույնիսկ հասած վիճակում դժվարությամբ ենք կարողանում ուտել: Փոխարենը շատ համեղ է սերկևիլով թեյը: Բավական է մի կտոր սերկևիլ գցել թեյի մեջ, ու այն անմիջապես ձեռք կբերի անկրկնելի համ ու բույր: Իսկ եթե սրան ավելացնենք նաև մեկ գդալ մեղր, ամեն ինչ առավել քան հրաշալի ու օգտակար կլինի:

 Հատկապես աշնանն արժի շատ սերկեւիլ օգտագործել, որովհետեւ այն

-բարձրացնում է  դիմադրողականությունը,

-ունի հակաբորբոքային հատկություն,

-պարունակում է ածխաջրեր, յուղեր, սպիտակուցներ, վիտամին A, C, B1, B2, PP, երկաթ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում:

-այն օգտագործում են ստամոքսի ու կերակրափողի բորբոքային հիվանդությունների ժամանակ,

-որպես պրոֆիլակտիկ ու բուժական միջոց սակավարյունության դեպքում,

-օգտակար է նաև սիրտ-անոթային հիվանդությունների ու բրոնխյալ ասթմայի դեպքում,

-լավացնում  է  ախորժակը,

-օգնում է  ձերբազատվել բերանի տհաճ հոտից,

-սերկևիլն օգտակար է նաև գլխացավերի ժամանակ:

 

112

Սերկևիլի կորիզները հակահազային հատկություն ունեն:

-Սերկևիլի կորիզներով պատրաստված թուրմով կատարում են կոկորդի ողողումներ անգինայի դեպքում, ինչպես նաև այդ թուրմով կարող են թրջոցներ դնել կոպերին:

Չնայած օգտակար հակտություններին, սերկևիլն ունի նաև հակացուցումներ:

-Խորհուրդ չի տրվում օգտագործել փորկապության դեպքում,

-հակացուցված է ստամոքսի ու 12-մատնյա աղու խոցի դեպքում,

-սերկևիլի վրայի խավը կարող է առաջացնել հազ ու ալերգիա:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register