ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ

  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ
  • ԱՐՎԵՍՏԸ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ

«Ճամփորդն» արդեն գրել է Երևանի կենտրոնում` Վերսիաժի հարևանությամբ գործող «Բանտային արվեստ» խանութի մասին: Այնտեղ են ցուցադրվում և վաճառվում քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կողմից ստեղծված աշխատանքները: Ստեղծագործ մարդը՝ լինի բանտում, թե ազատության մեջ չի դադարում մշակութային գործեր արարել:

Ասվածի ապացույցը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դավիթ Պետրոսյանի աշխատանքը` ալիքներով բաժանված ծովանկարն է, որն անցած տարվա սեպտեմբերին լրագրողական այցի ընթացքում հեղինակը նվիրել էր Արիանա Կաոիլին, որը մինչ օրս էլ զարդարում է մեր թերթի աշխատասենյակը:

Մայիսի 26-ին «Արմավիր» ՔՀ մեր այցելության ընթացքում ղեկավարությունը տեղեկացրեց, որ մայիսի 28-ին ընդառաջ հիմնարկում սկսվում է միջոցառումների շարք, որոնցից մեկն էլ դատապարտյալների ստեղծագործությունների ցուցահանդեսն է, որն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿԻ-ի և Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ: Ցուցհանդեսին ներկայացված էին դատապարտյալների մատիտանկարները, գրչանկարներն ու գունանկարները, կավից և փայտից պատրաստված աշխատանքները:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register