ԱՐՏԱԿԱՐԳ  ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ain

Ամանորը անցնող տարին ամփոփելու, կորցրածն ու գտածը ծանրութեթև անելու և ապագայի պլաններ մշակելու  պատեհություն է: Ամանորին հանգստանում են բոլորը, բացի նրանցից, ովքեր անկախ ամեն ինչից աշխատում են՝ ապահովելով մեր բոլորիս անվտանգությունը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 179 դեպք, որոնցից  77-ը՝ արտակարգ բնույթի (հրդեհներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, փլուզումներ և այլն): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր դեպքերը նվազել են 93-ով, արտակարգ դեպքերը՝ 86-ով:

ՀՀ ԱԻՆ-ում տոնական 4 օրերի ընթացքում գրանցված դեպքերի առավելագույն մասը կենցաղային բնույթի են՝ 97 դեպք, որին հաջորդում են հրդեհները (38 դեպք) և տրանսպորտային միջոցների հետ կապված դեպքերը (22):

2016-2017թթ. դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն արտակարգ դեպքերի և պատահարների հետևանքով տուժել է 20, զոհվել՝ 2 մարդ (2015թ. նույն ժամանակահատվածում տուժել է 12 մարդ, զոհվել՝ 2-ը): Ամենից շատ տուժողներ գրանցվել են թունավորումների (11 մարդ) և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (9 մարդ): Զոհերից մեկը գրանցվել է ՃՏՊ-ի, մյուսը՝ հրդեհի հետևանքով:

Կանխվել է ինքնասպանության փորձի 2 դեպք: Չնայած նրան, որ տարվա ընթացքում ԱԻՆ «911» ծառայությունում ստանում են նաև կեղծ ահազանգեր, 2017թ-ի տոնական օրերին քաղաքացիներն ավելի բարեխիղճ են գտնվել և փրկարարների օգնությանը դիմել միայն իրական անհրաժեշտության դեպքում:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register