ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԴՌՆԵՐԸ  ՓԱԿՎՈՒՄ  ԵՆ. «ԱՐՍԵՆԱԼԸ» ԴՈՒՐՍ  Է ՄՆՈՒՄ «ԵՐԱՆԵԼԻ» ՔԱՌՅԱԿԻՑ

6

Անգլիայի առաջնությունում վերջին  21 տարիներին  ձևավորված «ավանդույթը»  կնքեց իր մահկանացուն: Դա տեղի ունեցավ մայիսի 21-ին` առաջնության վերջին և վճռական 38-րդ տուրում: «Արսենալը» թեև հաղթեց, սակայն վերջնահաշվարկում՝ վաստակած 75 միավորներն այդպես էլ բավարար չեղան լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:  Վերջին տուրում «Լիվերպուլը»(76 միավոր) և «Մանչեսթեր Սիթին»(78 միավոր) նույնպես հաղթանակներ տոնեցին: Հենց այս ակումբներին տեսականորեն կարող էր շրջանցել «Արսենալը», որն ուղիղ 21 տարի դուրս չէր մնացել լավագույն քառյակից: Զինագործները  վերջին անգամ 1996 թվականի մայիսին  էին զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Հենց այդ ամռանը ակումբ հրավիրվեց քչերին հայտնի ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը (մինչ «Արսենալ» տեղափոխվելը նա աշխատում էր ճապոնական «Նագոյա Գրամփուս Էյթ» թիմում):

Նորագույն շրջանում  «Արսենալի» անցած ուղուն ծանոթ որևէ ֆուտբոլասեր չի ժխտի նշված ժամանակահատվածում Վենգերի կատարած տիտանական աշխատանքը: 1997-98, 2001-02 և 2003-04 թթ. մրցաշրջաններում «Արսենալը» դարձել է չեմպիոն, ընդ որում վերջին խաղաշրջանն անգերազանցելի մնաց ակումբի պատմության մեջ: Թիմը, որն առաջնորդում էին Թիերի Անրին, Դենիս Բերկամպը, Պատրիկ Վիեյրան, անպարտելի մնաց առաջնությունում:  Այնուհետև նոր խաղացողներ հայտվեցին «թաղում»` Ռոման Աբրամովիչի «Չելսին», կրկին հզորացավ սըր Ալեքս Ֆերգյուսոնի  գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալն» այևս չեմպիոն չդարձավ: Բայց թե՛ թիմի երգրպագուները, թե՛ Արսեն Վենգերը խոստովանում էին, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելը նույնպես մեծ նվաճում է:

Արսենալում» Վենգերը պարզապես գլխավոր մարզիչ չէ, նա մենեջեր է, զարգացման ուղղությունը որոշող անձ: Հենց նրա հետևողական աշխատանքի շնորհիվ ֆուտբոլային աշխարհում հայտնի դարձան բազմաթիվ պատանի հեռանկարային խաղացողներ` ինչպես Սեսկ Ֆաբրեգասը, Մատյո Ֆլամինին, Թեո Ուոլքոտը, Հեկտոր Բելերինը և մյուսները: Երիտասարդ տաղանդերի գտնելու և աճեցնելու գործում Վենգերը հրաշալի «հոտառություն» էր դրսևորում: Անընդհատ երիտասարդներին տեղ տալով`«Արսենալը» խոշոր գումարներ ծախսելուց խուսափում էր: Միայն վերջին տարիներին ակումբին չհաջողվեց խուսանավել միլիոնների ծախսման այդ խենթ մրցավազքից: 2013 թվականին Վենգերը  նախ հավանություն տվեց 42.5 միլիոն ֆունտ ստերլինգի հասնող գործարքին, որի շնորհիվ  «Ռեալից»  «զինագործների» ակումբ տեղափոխվեց Մեսութ Օզիլը: Մեկ տարի անց` 2014-ի ամռանը իսպանական մեկ այլ գրանդից` «Բարսելոնայից» 31.7 միլիոն ֆունտի դիմաց «Արսենալ» տեղափոխվեց նաև Ալեքսիս Սանչեսը: Այնուամենայիվ, մրցասպարեզում նոր, խոշոր ու հավակնոտ ակումբների ի հայտ գալուց հետո պարզ դարձավ, որ յուրաքանչյուր տարի առնվազն 2 գրանդ ակումբ դուրս է մնալու քառյակից: «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսիին», «Արսենալին» և «Լիվերպուլին» միացան նաև նավթադոլարների հաշվին «հասակ առած»  «Մանչեսթեր Սիթին» և գրագետ մենեջմենթի արդյունքում մեծ առաջընթաց  գրանցած «Տոտենհեմը»: Նույնիսկ այս անողոք մրցակցության պայմաններում «Արսենալին» հաջողվում էր ապահովել իր «հացը»` Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, սակայն այս տարի ասես շրջանը փակվեց: «Արսենալի» երկրպագուները  վերջին տարիներին սկսել են ակտիվորեն պահանջել ֆրանսիացի մասնագետի հրաժարականը:

Սոցիալական ցանցերում այն մեկտեղվում է «Wenger Out» հաշտեգով: Այս օրերին դժգոհությունը հասել է գագաթնակետին: Այնուամենայնիվ, «Արսենալի» համար մրցաշրջանը դեռ չի ավարտվել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register