Լևոն Արոնյանը փորձելու է պաշտպանել տիտղոսը Ստավանգերի սուպերմրցաշարում

1-(3)

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մայիսի 27-ին մեկնարկում է արդեն ավանդական դարձած շախմատի սուպերմրցաշարը, որին մասնակցելու են 10 ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարն ավարտվելու է հունիսի 8-ին, մայիսի 31-ին և հունիսի 4-ին հայտարարված է հանգստյան օր: Բացի դասական մրցաշարից, հենց առաջին օրը՝ մայիսի 27-ին, անցկացվելու է նաև բլից մրցաշար, որի արդյունքում շախմատիստները կստանան իրենց հերթական համարները՝ հիմնական մրցաշարի համար և կկազմվի խաղացանկը:

Մասնակիցների թվում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ով մրցաշարի գործող չեմպիոնն է: 2017 թվականին Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 6 միավոր և 1 միավորով առաջ անցել երկրորդ տեղը գրաված Հիկարու Նակամուրայից(ԱՄՆ): Արոնյանը, ինչպես նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, մասնակցել է Ստավանգերի բոլոր մրցաշարերին:

Մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ ստորև.

4

Եթե 9-րդ տուրից հետո միևնույն քանակի առավելագույն միավորներ հավաքած շախմատիստներ լինեն, ապա խաղարկվելու է թայ-բրեք: Մրցաշարի պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 16:30-ին: Պարտիաների ընթացքին մայիսի 27-ից սկսած կարող եք հետևել www.chessbomb.com կայքում՝ ընտրելով մրցաշարի անվանումը:

2

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register