ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ «ՍԻՆԳՖԻԼԴԻ ԳԱՎԱԹ» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ «ՍԻՆԳՖԻԼԴԻ ԳԱՎԱԹ» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ
  • ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ «ՍԻՆԳՖԻԼԴԻ ԳԱՎԱԹ» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 4-ին մեկնարկել է շախմատի արդեն ավանդական դարձած «Սինգֆիլդի գավաթ» գերմրցաշարը, որին, բացառությամբ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և հավակնորդ Սերգեյ Կարյակինի, մասնակցում են ամենբարձր վարկանիշ ունեցող 10 գրոսմայստերներ: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: «Սինգֆիլդի գավաթ»-ի կազմը.Մաքսիմ Վաշյե Լագրավ(Ֆրանսիա, 2819), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2807), Լևոն Արոնյան (Հայաստան, 2792), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2791), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2771), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770), Անիշ Գիրի (Հոլանդիա, 2769), Վեսելին Տոպալով(Բուլղարիա, 2761), Դին Լիժեն (Չինաստան, 2755), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2751): Պարտիաները մեկնարկում են Երևանի ժամանակով 21:00-ին և երբեմն շարունակվում մինչև ուշ գիշեր: Պարտիաների ընթացքին կարող եք հետևել chessbomb.com կայքում: Առաջին երեք տուրերից հետո Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշի Անանդը և Վեսելին Տոպալովը 2-ական միավորով կիսում են 1-4 հորիզոնականները: Արոնյանը առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Լիժենի հետ, երկրորդ տուրում հաղթել է Սվիդլերին, իսկ երրորդում ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի հետ: Օգոստոսի 9-ին Արոնյանը մրցելու է Գիրիի, օգոստոսի 10-ին մրցաշարում ազատ օր է, 11-ին հայ շախմատիստը ուժերը չափելու է Վաշյե Լագրավի, 12-ին՝ Անանդի, 13-ին՝ Նակամուրայի և եզրափակիչ տուրում՝ Տոպալովի հետ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register