ԱՐՄԻՆԵ ԹՈւՄԱՆՅԱՆԻ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԸ

cucahandes

Մարտի 17-ին, ժամը 17։00-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանում տեղի կունենա գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Հավերժի ճամփորդ» անվանումը։

Ցուցահանդեսում տարբեր տարիների աշխատանքների կողքին կներկայացվեն 2 շարքեր: «Աշխարհի կանայք» շարքը ներկայացնում է տարբեր ազգերի կանանց դիմանկարներ, իսկ մյուս շարքը նվիրված է հայ դիցաբանությանը: Սա գեղանկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ յուրատիպ մոտեցում է ցուցաբերվել կերպարների կերտման հարցում:

Նկարչուհի և գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ Արմինե Թումանյանը ավարտել է Գեղարվեստի ակադեմիան, մասնագիտացել կիրառական արվեստի բնագավառում, իսկ վերջին տարիներին ստեղծագործում է գեղանկարչության ոլորտում: 2008 թվականից ակսած նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում՝ միջազգային (Կանադա, Թայվան, Ճապոնիա, Ռուսաստան):

Արմինե Թումանյանը 2012-ին Հայաստանը ներկայացրել է Տորոնտոյում, իսկ 2013-ին և 2015-ին՝ Իսրայելում:

Ցուցահանդեսին հրավիրվել են պետական համակարգի բարձր պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում դիվանագիտական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, դերասաններ, երաժիշտներ, քնդակագործներ և նկարիչներ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register