ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈւՅԹՈւՄ

aripar

Օրեր առաջ Դուբայում կայացած «Crown Cup» սպորտային պարերի միջազգային մրցույթում անվանի շախմատիստուհի Արիանա Կաոիլին և նրա պարընկերը 6 անվանակարգերում առաջին հորիզոնականը գրավեցին (վալսի, տանգոյի, վիեննական վալսի, ֆոքստրոտի, քուիքստեփի ինչպես նաև բաց անվանակարգում):

Տնտեսագետ, շախմատիստ, «Ճամփորդ» թերթի ու հասարակական հիմնադրամի հիմնադիր, լեռնագնացության մեծ սիրահար Արիանա Կաոլիի կյանքում պարը կյանքի մեծագույն «սերերից» է:
«Պարահանդես 2014»-ում պարելուց հետո Արիանան սկսեց սպորտային պարերին ավելի լուրջ վերաբերվել:

«Ազատ ժամանակ, երբ ես չեմ աշխատում կամ շախմատ չեմ խաղում, կարդում եմ կամ պարում»,- ասում է Արիանան ու չարաճճի ժպիտը դեմքին՝ ավելացնում,- Բայց ավելի շատ՝ պարում:

Որպես պարուհի գործունեության տարիները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: Հաջողությունները, սակայն, արդեն վաղուց քանակով չեն չափվում: 2016 թվականին Վիեննայի սպորտային պարերի միջազգային մրցույթում Արիանան և նրա պարային զույգը՝ Արկադի Ատասունցովը, 5 ոսկե մեդալ են նվճաճել «International standard ballroom» անվանակարգում: Արկադին Հայաստանի լատինական պարերի  չեմպիոն է:

aripar1

Սպորտային պարերում (որոնք շուտով կավելացվեն պաշտոնական օլիմպիական մարզաձևերի թվին) 2 ոճ է առանձնացվում` եվրոպական (վալս, տանգո, վիեննական վալս, ֆոքստրոտ, քուիքստեփ) և լատինական (չա չա, սամբա, ռումբա, պահսո դովլե (Paso Doble), ժիվե (Jive)): Արիանա-Արկադի պարային զույգն այժմ միայն եվրոպական ոճի պարերով է զբաղվում: Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե լատինական, այլ եվրոպական պարային ոճի մասին է (վալսի, տանգոյի, վիեննական վալսի, ֆոքստրոտի, քուիքստեփի):  Հաջորդ քայլը ՝պարացանկում լատինական պարեր ավելացնելն է:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register