«ԱՐԻ ԵՐԱԶԵՆՔ». ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԱՆՑՈւԴԱՐՁ

erazenq

Փետրվարի 16-ին, ժամը 19:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Գաբրիել Սունդուկյանի կատակերգության հիման վրա բեմադրված՝ «Ձեր Աստվածը փողն է» 2 գործողությամբ ներկայացման պրեմիերան: Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Փետրվարի 18-ին, ժամը 12:30-ին՝ Խամաճիկների պետական թատրոնում կներկայացվի «Փոքրիկն ու Կառլսոնը» բեմադրությունը: Տոմսերի արժեքը` 800 դրամ:

Փետրվարի 18-ին, ժամը 19:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա  «Արցախ, իմ սեր» երաժշտական կատակերգության պրեմիերան: Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Փետրվարի 19-ին, ժամը 19:00-ին՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կներկայացվի «Չաո» սիրային կատակերգությունը: Տոմսերի արժեքը ՝ 1000, 1500 դրամ:

Փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին՝ Համազգային Պետական Թատրոնում կկայանա «Արի երազենք» կատակերգության պրեմիերան: Տոմսի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ:

Փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կկայանա  «Սիրով ապագայից կամ«Mea Culpa 2» ներկայացման պրեմիերան:  Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register