ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ` ԼԵԳԵՆԴԱՐ «ԱՐԱՐԱՏ 73-Ի» ՊԱՏՎԻՆ

ararat-73

Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացվեց լեգենդար «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը: Բացմանը ներկա էին չեմպիոնական թիմի մի շարք անդամներ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և Երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, այլ մարզական գործիչներ:

«Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում բացված արձանախումբի բացմանը ներկա էին հայկական ֆուտբոլի լեգենդները՝ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները: «Մենք հավերժացրեցինք «Արարատ 73»-ի հաղթանակները: Սա մեր հաղթանակն է, հպարտությունն է  և պատմությունը: Մենք մեզ ավելի հզոր ենք զգում` տեսնելով ձեր հաղթանակները»,-դիմելով ներկաներին` ասաց ՀԱՕԿ նախագահը:

«Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախումբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների շնորհիվ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register