ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԵՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ. ՄԱՍ 2

manvacqayin-fabrika

Արդյունաբերական տուրիզմն ամբողջ աշխարհում զարգացող զբոսաշրջային ճյուղերից է: Գինեգործարաններից մինչև շոկոլադի արտադրամասեր, գորգագործական արհեստանոցներից մինչև մեքենաշինական գործարաններ՝ բոլորը բացում են իրենց դռները զբոսաշրջիկների առջև: Ավտոմատացված արտադրական պրոցեսները գրավում են հազարավոր զբոսաշրջիկների՝ ստիպելով անցնել քաղաքից քաղաք, երկրից երկիր՝ այս կամ այն արտադրական գործընթացին մասնակցելու համար:

Այս առումով Հայաստանը հսկայական ներուժ ունի՝ էքստրեմալ,  էկոզբոսաշրջությանը զուգահեռ զարգացնելու նաև  արդյունաբերական զբոսաշրջությունը: Թեպետ Երևանում որոշ ընկերություններ հյուրընկալում են զբոսաշրջիկներին ու շրջայց կազմակերպում նրանց համար, մարզերում դեռևս այդ ներուժը մնում է չօգտագործված:

 Առաջին մասն՝ այստեղ

Շարունակելով ճանապարհը, մեքենան թեքվում է Վանաձորին կից Դարպաս գյուղ: Հենց Դարպաս տանող ճանապարհին են գտնվել կահույքի գործարանը, մեկ տասնյակից ավելի քարհանքեր միավորող Կիմներուդ կոմբինատը, Էլեկտրոն գործարանը:

Կահույքի ֆաբրիկան պատկանում է այն ձեռնարկությունների թվին, որի արտադրած  հյուրասենյակի, խոհանոցի, ննջասենյակի կահույքը մեծ պահանջարկ էր վայելում:

 «Էլեկտրոն» գործարանում արտադրվում էին գաղտնի սարքեր՝ պաշտպանության ոլորտում կիրառեու նպատակով:

elektron

 Դարպասից դեպի քաղաք տանող ճանապարհին «Պոլիմերսոսինձ» գործարանն է:

Ճանապարհը սահուն միանում է Քիմիագործների թաղամասին, որտեղ գտնվում է քաղաքի առաջին արդյունաբերական ձեռնարկությունը՝ քիմիական գործարանը: Այն ստեղծվել է 1929թ.-ին: Գործարանն ունեցել է  կրի,  ազոտի,  կորունդի, կարբամիդի, մելամինի ու այլ արտադրամասեր:  ­­­

Այժմ գործարանը  չի գործում: 1987թ.-ի տվյալներով՝ գործարանը տարեկան արտադրել է 180.000 տոննայից ավել պարարտանյութ, 2.200 տոննա ամիակ, 34.660 տոննա կալցիումի կարբիդ, 13.570 տոննա մելամին:

qimgorcaran

Հաջորդ կանգառը Հաստոցաշինական գործարանում է: Գործարանից հիմա քիչ բան է մնացել. թերևս կիսավեր պարիսպը:

Քիչ այն կողմ գտնվում են տրիկոտաժի ու մանվածքային ֆաբրիկաները:Տրիկոտաժի ֆաբրիկան քաղաքի առաջին արտադրություններից մեկն էր: Ստեղծվել է 1921 թ.-ին: 1980-ականներին ֆաբրիկան արտադրել է տարեկան 50 տեսակի 70.000 ապրանք:

manvacqayin-fabrika

Կիրովականն ուներ նաև կոշիկի, մորթու մուշտակի ֆաբրիկաներ, որոնցից և ոչ մեկն այսօր չի գործում:

Դեպի Երևանյան  խճուղի տանող ճանապարհին է գտնվում տաքացուցիչների գործարանը:  Ավելի վերում բոլորին քաջ հայտնի «Ավտոմատիկա» գործարանն է: Սրանք ևս այժմ չեն գործում:

Իր ցերեկային ու կենցաղային  լամպերով հայտնի էր Լուսատեխնիկական գործարանը:

Կիրովականն ունեցել է նաև սննդի արդյունաբերության ձեռնարկություններ. մսի կոմբինատ, գարեջրի, հանքային «Լոռի» ջրի,  հացի, կաթի գործարաններ:

34274679_2067196073492992_4704443765694136320_o

1987թ.-ը համարվում է Կիրովական-Վանաձորի արդյունաբերության զարգացման ամենաբուռն շրջանը: Այդ ժամանակ քաղաքում գործել է արդյունաբերական 32 ձեռնարկություն, որոնք տարեկան արտադրել են 620 մլն ռուբլու արտադրանք: Ոչ պաշտոնական տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալներով Կիրովականն զբաղեցրել է երկրորդ տեղը Երևանից հետո: 

Կիրովականի 170.000 բնակչից շուրջ 30.000-ն աշխատել է արդյունաբերական ձեռնարկություններում: Վիճակագրական տվյալներով` ներկայումս Վանաձորի բնակչության թիվը չի անցնում  82.000-ը: Քաղաքում առավելապես զարգացած է կարի արտադրությունը: Վանաձորի արդյունաբերական ձեռնարկություններում  այժմ աշխատում է շուրջ  3.000 մարդ:

 Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register