ԱՐՑԱԽԻ ԹԻԿՈւՆՔՈւՄ

1

Այսօր Արցախում աշխատանքներն ամփոփեց թիկունքի օգնության ձեռքը սահմանին հասցնող օպերատիվ շտաբը: Յոթօրյա գործունեության ընթացքում ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված կառույցը ավելի քան 2 000 000 ամերիկյան դոլար է հանգանակել:

Իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 10–ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7 700  եվրո և 13 մլն ռուբլի: Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը:

Հենց նշված շտաբն է իր վրա վերցրել թիկունքից զինվորին և տեղահանվածին հասցեագրված պարենի և իրային աջակցության դասակարգումն ու բաշխումը: Շտաբի հրապարակած հայտարարությունում նշվում է.

Շտաբը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հայրենակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքել են օգնության կոչին և իրենց ուժերի ներածին չափով օժանդակություն են ցուցաբերել բանակին ու դժվար կացության մեջ հայտնված արցախահայությանը:

Հայտարարության մեջ նաև խնդրանք կա: Բավ է, այլևս սնունդով օգնելու կարիք չկա: Թիկունքի աշխատանքը շատ կարևոր է, սակայն համաչափ:

Շտաբի կողմից շնորհակալություն է հայտնվում Արցախով ապրող բոլոր հայրենակիցներին և խնդրվում դադարեցնել սննդամթերքի օգնության ցուցաբերումը: Հավաստիացնում ենք, որ առկա են անհրաժեշտ պաշարները ՊԲ-ի և տարահանված բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար:

Դրամական միջոցների կարիք փաստորեն կա: Դրամահավաքը՝ ֆինանսական հանգանակությունը, շարունակվում է: Բոլոր միջոցները անմիջապես ուղղվելու են նոր սպառազինության ձեռք բերմանը:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register