ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՑ ՀԵՏՈ

1

Զինեդին Զիդանի գլխավորած Մադրիդի «Ռեալը» մայիսի 21-ին՝ միայն առաջնության վերջին տուրում հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Վերջին 5 տարում առաջին անգամ «Ռեալին» հաջողվեց հաղթանակել «Լա լիգայում»: 38-րդ տուրից առաջ «Ռեալը»  3 միավորով գերազանցում էր «Բարսելոնային» և  միայն «Մալագային» արտագնա խաղում պարտվելու դեպքում կարող էր զիջել առաջին հորիզոնականը` պայմանով, որ «Բարսելոնան» էլ կարղանա սեփական հարկի տակ հաղթել «Էյբարին»:

Թիմերի հավասարության դեպքում «Բարսելոնան» կդառնար չեմպիոն` միմյանց միջև խաղերում առավելություն (1:1, 2:3) ունենալու հաշվին: «Ռեալը» «Մալագայի» հետ խաղի հենց երկրորդ րոպեին գրավեց դարպասապահ Կարլոս Կամենիի դարպասը` գրեթե մարելով կատալոնական ակումբի երկրպագուների հույսերը: Միևնույն ժամանակ «Էյբարը» գրավեց «Բարսելոնայի» դարպասը, 61-րդ րոպեին կատալոնացիների դարպասն ուղարկելով երկրորդ անպատասխան գնդակը: Հաջորդող 30 րոպեներին «Բարսելոնան» ոչ առանց մրցավարների օգնության կարողացավ կամային հաղթանակ տանել 4:2 հաշվով, սակայն «Մալագա» – «Ռեալ» խաղում էլ Կրիշտիանու Ռոնալդուի գոլին գումարվեց Կարիմ Բենզեմայի դիպուկ հարվածը, և պարզ դարձավ, որ «Ռեալը» նվաճում է 33-րդ (ռեկորդային) չեմպիոնական տիտղոսը:

2016 թվականի հունվարին ստանձնելով «Ռեալի» գլխավոր մարզչի պարտականությունները` Զիդանն արդեն հասցրել է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթ, Եվրոպայի սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը և« Լա լիգան»: Ավելին, հունիսի 3-ին «Ռեալը» կարող է նոր ռեկորդ գրանցել` երկրորդ տարին անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգայում: Զիդանի թիմին բաժին է հասել «Յուվենտուսը»:  Վերջին անգամ «Ռեալը» երկրի չեմպիոն էր դարձել 2011-12 թթ. մրցաշրջանում` Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ, երբ մադրիդյան ակումբը վաստակել էր անհավանական 100 միավոր և խփել էր 121 գոլ: Հաջորդող մրցաշրջանում չեմպիոն էր դարձել«Բարսելոնան», այնուհետև «Ատլետիկոն» և ևս երկու անգամ` «Բարսելոնան»:

Դեռևս մարտի սկզբից էր հայտնի, որ կատալոնական ակումբում մարզչական փոփոխություն է լինելու: Նախորդ երկու մրցաշրջանում Լուիս Էնրիկեի թիմը մեծ հաջողություների է հասել(2 չեմպիոնական տիտղոս, 2 ներքին գավաթ, Չեմպիոնների լիգայի գավաթ), սակայն առայժմ մրցաշրջանը ձախողված կարելի է համար: Այնուհանդերձ Էնրիկեն շանս ունի բարձր նոտայով հեռանալու ակումբից: Մայիսի 27-ին «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի եզրափակիչում մրցելու է «Ալավեսի» հետ: «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա ամսվա վերջին: Ըստ տարածված շշուկների` «Բարսելոնային» առաջնորդելու է  Բիլբաոյի «Ատլետիկի» ներկայիս մարզիչ Էրնեստո Վալվերդեն:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register