Անսանձելի «Իրման» մոլեգնում է

2

Եգիպտոսում ոսկերչի 3500-ամյա դամբարան են հայտնաբերել

Լյուքսորի անապատում իրականացված երկարատև ու տքնաջան պեղումներից հետո հնէաբաններն արժանացել են արքայական պարգևի՝ թագավորական ոսկերչի 3,500-ամյա դամբարան հայտնաբերելու համար: Նրանք համոզված են որ իրենց կհաջողվի այդ տարածքում նմանատիպ այլ դամբարաններ ևս հայտնաբերել: Հնագիտական  այսօրինակ գտածոները չափազանց կարևոր են Եգիպտոսի համար, որի տուրիզմը հիմնված է գերազանցապես պատմա-մշակութային կոթողների վրա: 2017 թվականի ընթացքում Եգիպտոսը տուրիզմից ստացել է 3.5 միլիարդ դոլարի եկամուտ (նախորդ տարվա համեմատ 170%-ով ավելի):

Անսանձելի «Իրման» մոլեգնում է

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգը ահ ու սարսափի մեջ պահած «Իրմա» փոթորիկը ապահովագրական ընկերություններին կհարկադրի վճարել շուրջ 65 միլիարդ դոլարի փոխհատուցում:

Արքայական սնունդ

Գիտնականները գիտեին, որ մեղուներն աշխարհ են գալիս որպես «իրավահավասար» թրթուրներ, սակայն կյանքի ընթացքում իգական սեռի որոշ մեղուներ դառնում են երկարակյաց և սերունդ տվող թագուհիներ, իսկ մյուսները շարունակում են ապրել իբրև հասարակ «մշակներ»: Անցած շաբաթ «Plos Genetics» ամսագրում հրապարակված  հետազոտությունը ներկայացնում է տարանջատման պատճառը: Թրթուրները, որոնց բաժին է հասնում «բուժքույր» մեղուների պատրաստած արքայական մեղրահյութը՝ դառնում են թագուհիներ, իսկ ծաղկափոշու և մեղրի խառնուրդից պատրասված հասարակ «մեղվահացով» սնվող մեղուներին վիճակված է օրվա հացով ապրել՝ որպես« հասարակ մահկանացուներ»:

Միգրանտների «Բերմուդը» (Անապատն ավելի գթասիրտ է, քան ծովը)

Միջազգային միգրացիոն կազմակերպության հայտարարության համաձայն 2017  թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ապօրինի միգրացիայի ճանապարհին 3,108 միգրանտի մահվան դեպք է գրանցվել: Դրանցից 2,259-ը գրանցվել է Միջերկրական ծովի ավազանում՝ առավելապես Իտալիայի պետական սահմանին հարող հատվածում: Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանի մոտ միգրանտների մահվան գրանցված դեպքերը ընդամենը 148-ն են:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register