ԱՆԿՈՉ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԹԱԹԱՐԻ ԴԵՐՈՒՄ

2

Վերջին 3 տարիներին Եվրոպան տեսավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներգաղթյալների ամենամեծ հոսքը : Միլիոնավոր փախստականներ, փորձելով խուսափել պատերազմի աղետալի հետևանքներից, ստիպված եղան թողնել իրենց երկրները՝ երազելով գոնե հայրենիքից դուրս վերագտնել խաղաղությունն ու ապրելու իրենց իրավունքը:
Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրկայից այսօր էլ փախստականների հոսքը շարունակվում է Եվրոպա ու հարևան երկրներ՝ Թուրքիա, Լիբանան, Հորդանան…

Եվրամիությունն ամեն տարի միլիարդավոր եվրոներ է ծախսում փախստականների ճգնաժամի հաղթահարման համար՝ տրամադրելով հումանիտար օգնություն ու անվտանգության երաշխիքներ: Միայն 2015 և 2016թթ.-ին Եվրամիության ֆոնդից այս նպատակով ծախսվել է 10 միլիարդ եվրո: Չնայած գործադրվող ջանքերին ու ֆինանսական միջոցներին՝ փաստն այն է, որ փախստականների խնդիրն աշխարհում շարունակում է մնալ չլուծված: Համոզվելու համար բավական է ուսումնասիրել, թե «փրկության ճանապարհին» տարեկան քանի մարդ է մահանում: 2015-ին Միջերկրական ծովով Եվրոպա հասնել փորձող փախստականներից 269-ից մեկը մահացել է: 2016-ին այս ցուցանիշն աճել է՝ հասնելով 88-ից մեկ զոհի: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով 2016-ը ճանաչվել է ամենամահացու տարին: Բայց, ինչպես ասում են, պաշտոնական հրապարակումներով ու վիճակագրությամբ մահացածներին հետ չես բերի:

Եվրոպայի վիճակն էլ վիճակ չէ: Մի կողմից՝ տարիներով հաստատված նորմեր, մյուս կողմից՝ փախստականների օրավուր աճող թիվ: Բրեքսիթի պատճառներից մեկն էլ փախստականների ներհոսքի կանոնակարգումն էր, ինչը նախադեպային կարող էր լինել և եղավ ԵՄ անդամ երկրների համար: Փախստականների առջև դռները փակող երկրների թիվը գնալով աճում է: Ընդամենը մի քանի օր առաջ նրանց միացավ նաև Չեխինան: Սահմաններ փակելու «հիմնավորումը»՝ տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տվեց Լեհաստանի արտգործնախարար Մարիուշ Բլաշչակը. «Արևմտյան Եվրոպայում ծայրահեղական մահմեդականների իրականացրած ահաբեկչությունները փաստ են: Բազմամշակութայնացման քաղաքականությունը վատ պտուղներ է տալիս: Սա հեռացում է եվրոպական, քրիստոնեական արժեքներից: Պետք է փակել երկրի սահմանները մահմեդական փոխստականների առջև, նրանց հոսքը կարող է հանգեցնել այնպիսի ողբերգական վիճակի որում հայտնվել է Արևմտյան Եվրոպան»:

Փախստականների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը փոխեց նաև այնպիսի «հյուրընկալ» երկիր, ինչպիսին Գերմանիան է: Գերմանական կառավարությունը 40 մլն եվրո է հատկացրել փախստականների վերադարձն իրենց երկրներ կազմակերպելու համար: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անգամ խրախուսում է նախատեսել այն փախստականների համար, ովքեր ինքնակամ կհեռանան Գերմանիայից՝ մինչև փախստականի կարգավիճակի մերժում ստանալը՝ տրամադրելով 1200 եվրո, փախստականի կարգավիճակի մերժում ստանալուց հետո՝ 800 եվրո:

Աշխարհաքաղաքական զարգացումներն ինչպիսին կլինեն առաջիկայում, կարելի է միայն գուշակել, առայժմ փաստ է միայն այն, որ գերակա շահերի, նավթի ու ոսկու պայքարում կորսվում է ամենաթանկը՝ մարդկային կյանքը:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register