ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾ ԵՆ

_VAG2331m

Համաշխարհային և հայկական անիմացիայի ոլորտներում ընթացող զարգացումներն է ներկայացնում հայկական ամենաերիտասարդ անիմացիոն ընկերության` SKYLINE STUDIO-յի համահիմնադիր Գուրգեն Պարոնյանը:

Այսօր աշխարհում ամենաարագ զարգացողը անիմացիոն ֆիլմերի և «Գեյմինգ» կոչվող վիրտուալ խաղերի ոլորտներն են: Սրանք  զարգացման արագությունը ֆանտաստիկ է ևդրանցում աներևակայելի գումարներ  են շրջանառվում:

Օրինակ՝ «Սպունգ Բոբի» նկարահանման բյուջեն եղել է 33 մլն դոլար: Ստացված  եկամուտը` 140 մլն դոլար: Հանրահայտ «Շռեկի» բյուջեն կազմել է  88 մլն դոլար, մինչդեռ  եկամուտն ավելի քան 310 մլն դոլար:

Գեյմինգի», այսինքն՝ համակարգչային խաղերի ոլորտում, օրինակ, 2011-ին GTA-ըմիայն առաջին երկու շաբաթների ընթացքում մոտ 500 մլն դոլարի վաճառք է ունեցել: Չկա հոլիվուդյան որևէ նախագիծ, որ նման եկամուտներ ապահովի: Վերջին տարիներին խաղային ինդուստրիայի եկամուտներն, իրոք, աներևակայելի են:

Դիսնեյի ընկերությունում նկարահանված «Հերոսների քաղաք» մուլտֆիլմը, որն անցած տարի մի քանի անվանակարգերում օսկարի արժանացավ, արտակարգ լուրջ աշխատանք է, որում անիմացիայի իրականացումը  եզակի բարձր մակարդակի է: Այս մուլտֆիլմի վրա աշխատել են 400 մասնագետներ: Հայաստանում այս ոլորտը երիտասարդ, բայց մեզ համար շատ հեռանկարային է: Վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում  անիմացիոն ստուդիաների մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում ամբողջական թվերով կարտահայտվի, ինչպես որ  այսօր ՏՏ-ինն է:

Անիմացիոն ընկերությունները այս պահին  Հայաստանում ընդամենը 12-ն են: Ամենահինը թերևս Ռոբերտ Սահակյանցի ստուդիան է, որը«գալիս է» Սովետական Միությունից: Անկախ Հայասանում ամենահինը 1993-ին ստեղծված TRIADA-ն է: Ամենաերիտասարդը մենք ենք՝ SKYLINE-ը, որ դեռ մեկ տարեկան չկանք:Եվ մեր ծննդավայրը Գյումրին է: Չնայած պաշտոնապես ստեղծվել ենք 2015-ին, սկսել ենք շատ ավելի վաղ: Տարիներ առաջ Գյումրիում փորձեցինք ստեղծել անիմացիոն լաբորատորիա, ապա անիմացիայի ակումբ, որի առաջին խաղային «Գյումրի Դրայվ» պրոդուկտը տրվեց 2012-ին: Դա ավտոմրցարշավ խաղ էր՝ սարքված  Գյումրի քաղաքի մակետի վրա:  Խաղն ամբողջությամբ պատրաստել էին մեր ակումբի երեխաները, ում դրանից հետո  առաջարկեցինքլրջորեն մտնել անիմացիայի ոլորտ: Այս ոլորտում մեր առաջին գործը Հյուսիս-հարավ ավտոճանապարհի  12 րոպեանոց տեսահոլովակն էր, որ հիմա շատ պրիմիտիվ է, բայց այն ժամանակ բավականին բարդ աշխատանք էր: Հետո նույն ավտոճանապարհի հետ կապված ավելի բարդ տեսահոլովակ պատրաստեցինք 3D անիմացիայով: Դա երեխաների համար կոմերցիոն աշխատանք էր, որից գումար ստացան: Թերևս դրա արդյունքում կայուն թիմ ստեղծվեց, որը սկսեց պրոդուկտ տալ:

2014-ին նախապատրաստվեցինք  ՏՏ սթարթափերի և ծրագրավորողների համար մրցույթին, որում հաղթեցինք ու անցած տարվա մարտ ամսին հիմնեցինք SKAYLINE ստուդիան: Մեր հաղթած դրամաշնորհային ծրագիրը սկսվեց ապրիլի 1-ից և մինչ օրս հաստատակամ առաջ ենք շարժվում: Անցած տարվա մայիս-օգոստոսին իրականացրել ենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից ստացած պատվերներ: Աշխատել ենք ռուսական խոշորագույն պրոդյուսերական «Տիմուր Բեկմամբետով» կենտրոնի հետ ևնկարել ենք«Ալիսան գիտե ինչ անել» 3D անիմացիոն 12 րոպեանոց  մուլտսերիալի 5 րոպեանոց հատված: Այժմ համագործակցում ենք  ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկի հետ, որն զբաղվում է ՏՏ ոլորտում որակի վերահսկողությամբ: Աշխատանքներ ենք իրականացրել շվեյցարական և ֆրանսիական, նաև Քենիայի շուկայի համար:

Երիտասարդ ստուդիայի համար այս ընթացքը կարելի է համարել բավական հաջող: Այս պահին ունենք 8 աշխատող և չորս պրակտիկանտ, ովքեր հաջող ընթացքի դեպքում մարտ-ապրիլ ամիսներին կդառնան մեր աշխատակիցները:

 

Մարզպետ Խաչատրյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register