ԱՆՀՈԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

student

Մեր կյանքի կարևոր շրջաններից մեկը՝ ուսանողականն է: Ժամանակահատված, երբ մեր գլխավոր անելիքը սովորելն է, այս կամ այն մասնագիտություն ընտրելը: Իսկ ի՞նչ մասնագիտութուն ենք ընտրում. տարբերակները մի քանիսն են. այն, ինչ խորհուրդ են տալիս ծնողները, այն, ինչ մեզ է դուր գալիս, այն, ինչը պահանջարկված է այսօր և այն՝ ինչը վաղը հեռանկար է խոստանում:

Այս կամ այն տարբերակն ընտրելուց հետո գալիս է սովորելու շրջանը և այստեղ էլ ուսանողության մեծ մասը, ցավոք սրտի, նախապատվությունը տալիս է իներցիային: Ուսանողական կյանք ասվածը ավելի շատ ասոցացվում է ժամանցի ու անհոգության հետ, երբեմն սովորելը մղելով հետին շարքեր: Այնինչ, բակալավրիատի, առավելևս՝ մագիստրատուրայի տարիները մեր հետագա ակտիվ կյանքի հիմքն են: Հենց այդ տարիները պետք է ճանապարհ հարթեն մեզ համար, որ կարողանանք գտնել մեր տեղը աշխատանքի ոչ առատաձեռն շուկայում:

Մի քանի օր առաջ ուսանողության օրն էինք նշում.  շնորհավորանքների ու մաղթանքների պակաս չկար: Այդ և մնացած օրերին նաև մտահոգության պակաս չկա. եթե բարձրագույն կրթությունը որակապես գրավիչ չէ, արդյո՞ք մեղքը միայն ուսանողինն է և մյուս կողմից, երբ արդեն ուսանողը ԲՈՒՀ է եկել, կարո՞ղ է իրեն թույլ տալ անգործություն կոչվող ճոխությունը, երբ տարիներով վարձ է վճարում ուսման համար՝ դրա դիմաց ոչինչ չվերցնելով: Ուսանողության մեծ մասը հայացքը դուրս է ուղղում, ջանում է գնալ այն մասնագիտությունների ետևից, որն  իրեն մի օր արտերկիր կհասցնի ու դրսում աշխատելու, ապրելու հնարավորություն կտա: Ինքնաարդարացման մեծ ու տարածված բանաձև կա՝ աստեղ աշխատանք հնարավոր չի գտնել, այստեղ պետք է ծանոթ ունենաս: Եթե հիմնովին ժխտենք վկայաբերվող փաստարկները, արդար չենք լինի, սակայն չի կարելի նաև սա համատարած սփռել ամբողջ դաշտի վրա, այդպես մտածելն ու դրանով սահմանափակվելը պարզապես կործանարար է:

Իրականութունն այն է, որ աշխատանքի շուկայում իսկապես սուփրան փռած չեն սպասում մեզ, սակայն այնտեղ տեղ գրավելը միշտ էլ հնարավոր է: Ինչո՞վ…Իհարկե որակով, նպատակասլացությամբ, համառ աշխատանքով: Եվ ձեռք բերածով երբեք չբավարարվելով:

Այսօր անգամ ամենապահպանողական մասնագիտությունները չեն դոփում տեղում. նորարարությունը ներխուժում է ամեն  տեղ ու ստիպում վերանայել սկզբունքներ ու մոտեցումներ, քաղաքականություն ու հայեցակարգեր: Եվ սեփական ոտքերին ամուր կանգնելուց հետո հաջորդ քալը հենց քայլ անելն է, տեղում դոփելը լճացման երաշխիք է, պետք է գնալ ու հասնել նորամուծություններին, պետք է միշտ զինված լինել նոր գիտելիքներով ու հմտություններով: Եվ այդ դեպքում ուսանող լինելը կլինի պատասխանատվություն ՝ հստակ պարտավորություններով: Ուսանողությունը շարժիչ ուժ է, միշտ է եղել այդպես: Այսօր, երբ ուսանող են դարձել անկախ Հայաստանում ծնվածները, հենց նրանք չպիտի թույլ տան կրավորական լինել ու իներցիայով  շարժվել: Չէ՞ որ գիտենք, դա մարող շարժում է, մեզ առաջ տանողն է պետք:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register