ԱՆԳԼԻԱՑԻ ԵՐԱԺԻՇՏԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՏՆԱՆՑՈւՄՆԵՐՈւՄ

3

Մետրոյի համաչափ ու հանգստացնող աղմուկը վայելելուց հետո դուրս եմ գալիս Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից և ստորգետնյա անցումի աստիճանների մոտ անակնկալորեն հայտնաբերում կիթառով և միաժանամակ շրթհարմոնով հմտորեն նվագող երիտասարդ երաժիշտի:

Պարզվում է, որ փողոցային երաժիշտը` Դեյվիդ Ֆիշերը, ծնունդով Անգլիայից է, Միլթոն-Քինս քաղաքից: Միայնակ ճամփորդում է երկրից-երկիր, հիմնականում ավտոբուսով կամ գնացքով: Վերջին երեք տարվա ընթացքում 50-ից ավել երկիր է այցելել: Իսկ ձեռքի և ճամփորդելու գումար հիմնականում վաստակում է նվագելով` փողոցներում կամ տրանսպորտում: Երկրորդ անգամ է Հայաստան այցելում. պատճառը նաև գործնական է:

1

«Անցած տարի տասը օրով էի այցելել Հայաստան: Ծանոթացա տեղի «The Windrose» կելտական ֆոլկ նվագող խմբի հետ: Որոշեցի մի քանի ամսով միանալ նրանց»,- նշում է երիտասարդ երաժիշտը:

Դեյվիդը ջերմորեն է արտահայտվում Հայաստանի և մեր քաղաքացիների մասին: Նշում է, որ երկիրը գեղեցիկ է, իսկ մարդիկ` ընկերասեր: Իրեն լավ է զգում Հայաստանում, պատրաստվում է առաջիկա ամիսներին նույնպես մնալ այստեղ: Նաև շատ տպավորված է եղել ներքաղաքական վերջին իրադարձություններից.

«Հեղափոխության ժամանակ Երևանում էի, շատ ոգևորիչ էր, ինչ խոսք: Տեսա, որ ամեն ինչ կազմակերպվել էր մարդկանց կողմից, ոչ թե գումարի դիմաց կամ քաղաքական գործիչների ծրագրով: Արդյունքի հասնելուց հետո ակնհայտ էր մեծ խանդավառությունը, թե որքան ավելի լավատես են այժմ մարդիկ, իսկապես հրաշալի է»:

2

Դեյվիդի փոքր համերգները կարելի է ունկնդրել Հյուսիսային պողոտայում կամ մետրոյի կայարանների հարևանությամբ:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register