«ԱՆ­ՉԱ­ՓԱ­ՀԱՍ» Ա­ՏԱՄ­ՆԵ­ՐԻ ԽՆԱՄ­ՔԸ

  • «ԱՆ­ՉԱ­ՓԱ­ՀԱՍ» Ա­ՏԱՄ­ՆԵ­ՐԻ ԽՆԱՄ­ՔԸ
  • «ԱՆ­ՉԱ­ՓԱ­ՀԱՍ» Ա­ՏԱՄ­ՆԵ­ՐԻ ԽՆԱՄ­ՔԸ
  • «ԱՆ­ՉԱ­ՓԱ­ՀԱՍ» Ա­ՏԱՄ­ՆԵ­ՐԻ ԽՆԱՄ­ՔԸ

Կա­թի հո­տից եր­ջան­կա­ցող, հա­զիվ մորն  ու հո­րը ճա­նա­չող նո­րած­նի  մարմ­նի ջեր­մութ­յու­նը կա­մաց-կա­մաց բարձ­րա­նում է: Ե­րեք սե­րունդ ման­կա­կան ա­տամ­նա­բույժ «աշ­խա­տած» տա­տի­կը հե­ղի­նա­կա­վոր եզ­րա­հանգ­մամբ «կարճ է կա­պում»՝ բա­ցա­ռե­լով երկ­րորդ կար­ծի­քի գո­յութ­յու­նը՝  «ե­րե­խան ա­տամ է հա­նում»: Մի քա­նի օ­րից  ման­կան լին­դը գու­նա­փոխ­վում է, կար­մած «լան­ջին»՝ սպի­տակ գա­գաթ է նշմար­վում: Գի­շե­րա­յին ա­նընդ­մեջ  լա­ցից հե­տո ա­ռա­վոտ­յան երևում է ե­րե­խա­յի ա­ռա­ջին ա­տա­մը՝ «սպի­տակ սա­րը»: Դուրս ե­կած կաթ­նա­տա­ներն ու­նեն 6-13 տար­վա պի­տա­նե­լիութ­յան ժամ­կետ: Սա­կայն այս պստլիկ ա­տամ­նե­րին չհետևե­լու դեպ­քում  անհ­նար է խնդիր­նե­րից խու­սա­նա­վե­լը: Այս թե­մա­յի շուրջ է  «Ճամ­փորդ»-ի  զրույ­ցը՝ ՀՀ­ ա­ռող­ջա­պա­հութ­յան նա­խա­րա­րութ­յան գլխա­վոր ման­կա­կան ստո­մա­տո­լոգ Հրանտ Տեր-Պո­ղոս­յա­նի հետ, ով ար­դեն 23 տա­րի է,ինչ բու­ժում է մա­նուկ­նե­րի ա­տամ­նե­րը, շտկում առ­կա թե­րութ­յուն­նե­րը:

 – Ո՞ր ­տա­րի­քից սկսած պետք է ե­րե­խան հե­տա­զոտ­վի ման­կա­կան ա­տամ­նա­բույ­ժի մոտ:

– Ե­թե խնդիր­ներ չկան, օ­րի­նակ՝ ծնո­տի աճ, բար­դութ­յուն­ներ, ա­պա 3-5 տա­րե­կա­նից: Ցան­կա­լի է 6 ա­մի­սը կամ տա­րին մեկ  հե­տա­զո­տութ­յան հա­մար դի­մել բժշկի:

 – Ձեր նշած բար­դութ­յուն­նե­րը սո­վո­րա­բար ին­չի՞ հետևանք են:

– Ծծա­կի ձ­ևից կա­րող է խախ­տում ա­ռա­ջա­նալ, հա­ճախ նաև ծննդա­բե­րութ­յան ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած խնդիր­նե­րի հետևանք են:  Շատ կարևոր է, որ ե­րե­խան կյան­քի ա­ռա­ջին 7-8 ա­միս­նե­րին կուրծք ու­տի:

– Կաթ­նա­տամ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րին  ի՞նչ խ­նամք է անհ­րա­ժեշտ:

– Ա­ռանձ­նա­հա­տուկ խնամ­քի կա­րիք չկա: Ծնող­նե­րը կա­րող են մա­տին վի­րա­կապ փա­թա­թել և ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մաք­րել ա­տամ­նե­րի վրա­յի նստված­քը:

– Ա­տամ հա­նե­լու ժա­մա­նակ ծնող­նե­րը ո՞ր ­դեպ­քե­րում պետք է դի­մեն մաս­նա­գե­տին:

– Սո­վո­րա­բար ա­տամ հա­նե­լու գոր­ծըն­թա­ցը նոր­մալ է ըն­թա­նում: Մեր մի­ջամ­տութ­յան կա­րի­քը զգաց­վում է, երբ ծնոտ­նե­րը ծուռ են, վե­րին և ստո­րին ա­տամ­նա­շա­րերն ամ­բող­ջութ­յամբ չեն փակ­վում: Ծնող­նե­րի ան­հանգս­տութ­յու­նը տե­ղին է, ե­թե կաթ­նա­տա­մի դուրս գա­լը ու­շա­նում է կամ հա­կա­ռա­կը՝ շատ շուտ է սկսվում:

–   Ման­կա­կան ա­տամ­նա­բու­ժութ­յու­նը  տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կում ու­նի՞:

– Ոչ: Մինչև 18-19 տա­րե­կան ե­րի­տա­սարդ­նե­րի դեպ­քում ան­գամ նա­խընտ­րե­լի է, որ ման­կա­կան ա­տամ­նա­բույ­ժը զբաղ­վի բուժ­մամբ: Ին­չո՞ւ: Քա­նի որ այդ տա­րի­քում մարդն ու­նե­նում է ա­տամ­ներ, բայց ար­մատ­նե­րը դեռ լիո­վին ձ­ևա­վոր­ված չեն լի­նում, ին­չի հետևան­քով բու­ժումն այլ է լի­նում:

 – Ման­կա­կան ա­տամ­նա­բու­ժութ­յան հետ կապ­ված հան­րութ­յան շրջա­նում տե­ղե­կատ­վութ­յան պա­կաս չկա՞  արդ­յոք:

– Չեմ կար­ծում: Ման­կա­կան ա­տամ­նա­բու­ժութ­յան ինս­տի­տու­տը գոր­ծում է դեռ խորհր­դա­յին տա­րի­նե­րից: Ո­րոշ դպրոց­նե­րում ցայ­սօր էլ գոր­ծում են ման­կա­կան ա­տամ­նա­բու­ժա­կան սեն­յակ­ներ: Հա­յաս­տա­նի պո­լիկ­լի­նի­կա­նե­րում մինչև 8 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի հա­մար ա­տամ­նա­բու­ժութ­յունն անվ­ճար է:

 

Զրու­ցեց՝ Գա­րե­գին Ա­լեք­սան­յա­նը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register