ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԾՆՎՈՒՄ  Է  ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ…  

1

Հայաստանի մանուկներ հիմնադրամի» շահառու Հացիկ և Արագածավան գյուղերի ավագ դպրոցների աշակերտները մասնակցել են գրող, ռեժիսոր Թերի Ջորջի («Խոստումը»,  «Ռոանդա  հյուրանոց», «Հանուն Հոր»), պրոդյուսեր  Էրիկ Էրսաիլյանի,  Լոս Անջելեսի և  Ամանի (Հորդանան) երիտասարդների  մասնակցությամբ կայացած վիրտուալ զրույցին։

«Գլոբալ Նոմադս» ընկերությունը «Սիրուն» վիրտուալ  նախագիծը կազմակերպել է   Հանդուրժողականության  միջազգային  օրվա կապակցությամբ ։ Նախագծի նպատակը՝   աշխարհում  կատարվող  անարդարությունների շուրջ  երկխոսության  ծավալումն է։ «Սիրունը» կրթական ռեսուրս և  հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հիմնական թեման է, որն անցկացվում է՝ «Լռությունն  է ծնում  անարդարությունը» կարգախոսի ներքո։ Որպես վիրտուալ իրականության փորձ՝ այն դիտորդին հնարավորություն է  ընձեռում պատմական   կարևորագույն  պահին  հայտնվել Օսմանյան  կայսրության գյուղերից  մեկում՝ կարեկցանք հարուցելով ցեղասպանության, քաղաքացիական պատերազմի և հակամարտությունների   խաչմերուկում  հայտնված  սովորական  մարդու սարսափելի ընտրության և փորձի նկատմամբ։

Վիրտուալ շփման ընթացքում աշակերտները  կարծիքներ են փոխանակել Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, խոսակցություն ծավալել՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված ամբողջ աշխարհում  բազում սպանությունների  տեղիք տված անհանդուրժողականությունը: Երկոսության մասնակիցները  խոսել են  միչդպրոցական աշակերտական հարաբերությունների, գույնով, սեռով  ու ազգությամբ տարբեր մարդկանց փոխհանդուրժողականության կարևորության մասին:

2

«Անչափ ուրախալի է տեսնել, թե որքան հանդուրժող ու լայնախոհ են մեր երիտասարդները, դրվատելի է, որ նրանց  պատմական  հիշողության  մեջ  արմատացած  չեն ատելությունն   ու   զայրույթը»,-  զրույցի ընթացքում նշել է  Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

Հայաստանի մանուկների հիմնադրամ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register