ԱՆԱՊԱՏ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

  • ԱՆԱՊԱՏ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՆԱՊԱՏ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը վտանգի գոտում. ժամանակն է ավելի լրջորեն ընկալել կլիմայի փոփոխությունը

Ի՞նչ է իրենից ներկայացնում Փարիզյան համաձայնագիրը և ինչո՞ւ այն պետք է մեզ հետաքրքրի:

Ամբողջ աշխարհում օդի ջերմաստիճանը բարձրանում է: Նախաարդյունաբերական ժամանակաշրջանից մինչ օրս միջինացված հաշվարկով գրանցվել է ջերմաստիճանի 0.850C  աճ: Հայաստանում, սակայն, այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ հասել է1.10 C-ի: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ և նույն ժամանակահատվածում դիտվել է նաև տարեկան տեղումների կրճատում՝ 10 տոկոսով:

Իսկ  ի՞նչ նշանակություն ունի մի քանի աստիճանի փոփոխությունը:Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի 98 տոկոսը գտնվում  է  երաշտի,  իսկ 31 տոկոսը սելավների և հեղեղումների ռիսկային գոտում: Հողերի գրեթե 80 տոկոսն անապա­տացման վտանգի տակ է: Վերջին տարիներին, գարնանային ցրտահարության դեպքերի քանակը աճել է՝ վնասելով գյուղատնտեսական արտադրությունը:

Կլիմայի առաջիկա փոփոխության արդյունքում երկրի ողջ տարածքում կտրուկ կփոխվի ագրոկլիմայական գոտիավորումը՝ ըստ կանխատեսումների մինչև 2030թ. գյուղատնտե­սական բերրի հողերի սահմանը վեր կբարձրանա 100 մետրով, իսկ մինչև 2100թ.՝ 200-400 մետրով: Այս կլիմայական պայմանների փոփոխությունները մեծապես ազդելու են Հայաստանի տնտեսության վրա ու պահանջելու են տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած աղետների հետևանքով արդեն իսկ երկրի տարեկան միջին վնասը կազմում է շուրջ 30 մլն ԱՄՆդոլար: Հայաստանի Հանրապետության հետագա տնտեսական և սոցիալական զարգա­ցումը կդառնա առավել խոցելի: Ինչպես միշտ, ամենաշատը կտուժի աղքատ բնակչու­թյունը:

Եթե չձեռնարկվեն կլիմայի փոփոխությանը հարմարվելու (ադապտացվելու) միջոցառումներ, ապա մինչև 2030թ.գյուղատնտեսության ընդհանուր բերքատվությունը կնվազի 8-14 տոկոսով: Գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր կորուստները կարող են կազմելմինչև 145 մլրդ ՀՀ դրամ, որը կհանգեցնի ՀՆԱ-ի 2-5 տոկոստարեկան կրճատման:

Կանխատեսվում է, որ 1961-1990թթ. բազային ժամանակաշրջանի համեմատ, մինչև 2030թ. գետային հոսքը կնվազի 11.9 տոկոսով, մինչև 2070թ. այն կնվազի մեկ քառորդով: Միաժամանակ, կլիմայի չորայնության աճի պատճառով աճելու է ոռոգման ջրի պահանջը:

Դժբախտաբար մենք չենք կարող բոլոր այս փոփոխությունները կարճ ժամանակա­հատվածում կանխել: Սակայն կարող ենք պատրաստ լինել տեղի ունեցող փոփոխու­թյուններին և, զսպելով այդ փոփոխության ընթացքը, թույլ չտալ, որ իրավիճակը  վատանա այնքան, որ վերածվի աղետի:

Գլոբալ տաքացումն ջերմոցային գազերի, հիմնականում` ածխաթթու գազի չափից ավելի արտանետումների արդյունք է: Ներկայումս աշխարհի բոլոր երկրների կողմից արտանետվում է մթնոլորտ 5-6 անգամ ավել ջերմոցային գազեր, քան երկրի էկոհամակարգերն ընդունակ են կլանել դրանք մթնոլորտից: Աշխարհի գրեթե բոլոր պետությունների (197) ներկայացուցիչների համաժողովը 2015թ.-ի դեկտեմբերին՝ Փարիզում  հետապնդում էր հենց վերը նշված արտանետումների պակասեցման նպատակը: Ֆրանսիայի մայրաքաղաքում ընդունված «Փարիզյան համաձայնագրով» աշխարհի բոլոր պետությունները, այդ  թվում նաև Հայաստանը, պարտավորվել են քայլեր ձեռնարկել որպեսզի մթնոլորտի ջերմաստիճանի աճը չգերա­զանցի 2oC, որի դեպքում կլիմայի փոփոխության հետևանքները դեռ կառավարելի են:

Գործնականում դա նշանակում է մինչև 2050թ. աշխարհի մակարդակով առնվազն 5-6 անգամ պակասացնել հանքային վառելիքի (ածխի, նավթի, բնական գազի) արդյունահա­նումն ու օգտագործումը, վերականգնել ցամաքի անտառապատվածու­թյունն ու բուսականությունը:

ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և այլ միջազգային կազմակերպու­թյունների աջակցությամբ, քայլեր է ձեռնարկում այդ հանձնառու­թյունները կատարելու ուղղությամբ: Դրանց թվում է`ընդլայնել Հայաստանի անտառածածկ տարածքը, ավելաց­նել վերականգնվող էներգիայի էներգախնայող և ռեսուրսախնայող տեխնոլո­գիաների կիրառման ծավալները:

Իհարկե, կլիմայի փոփոխության դեմ պայքարը միայն կառավարության ու պետության գործը չէ: Իսկապես փոփոխություն մտցնելու համար, շատ կարևոր է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ իր վրա վերցնի պատասխանատվություն: Դրան կնպաստեն այնպիսի քայլերը, ինչպիսիք են՝ փոքր հեռավորությունների դեպքում մեքենա վարելու փոխարեն պարզապես քայլելը կամ հեծանվով երթևեկելը, ծառեր տնկելը և թուղթ քիչ օգտագործելը, հնարավորինս շատ բնական լույսից օգտվելը, էներգախնայող լամպերի և սարքերի օգտագործումը, տվյալ պահին չօգտագործվող ցանկացած էլեկտրական սարքը հոսանքից անջատելը, տեղական արտադրության ապրանքներ գնելը և ընդհանուր առմամբ, հավաքականորեն կիսել այս պատասխա­նա­տվությունը:

Մենք կարող ենք ավելի լավ ապագա ապահովել մեր երեխաների ու թոռների համար,միայն այն պարագայում, եթե գործենք միասին:

 

Տաթևիկ Վահրադյան

Կլիմայի փոփոխության ծրագիր

ՄԱԿ-Ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակ

Հոդվածում նշված թվերը վերցված են ՀՀ Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրությունից, 2015թ.

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register