ԱՄՈւՍԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵՂՐԱՄՍԻ ԺԱՄԱՆԱԿ

1

Հոնդուրասում մեղրամիսն անցկացնելիս իսրաելցի ամուսնական զույգը զիփլայնով թռչելիս վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ամուսինը մահացել է, իսկ կինը ծանր վնասվածքներ է ստացել:

Զիփլայնով թռչելիս կինը կանգ է առել ուղու միջնամասում և չի կարողացել շարունակել թրիչքը, իսկ հետևից իջնող ամուսինը բախվել է նրան: Բախման արդյունքում ծանր վնասվածքներ ստացած, սակայն դեռ գիտակցության մեջ գտնվող զույգին զիփլայնի աշխատակցներն անտառային տարածքից հասցրել են օգնության հասած շտապ օգնության երկու մեքենանաերի մոտ: Վնասվածքներից չապաքինվելով՝ ամուսինը հիվանդանոցում մահացել է:

Իսրաելի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է հրապարակել տուժած ամուսինների անունները: Սակայն Հոնդուրասի լրատվամիջոցները նշում են, որ մահացած ամուսինը քսանչորսամյա Եգաել Թիշմանն է, իսկ ծանր վնասվածքներ ստացած կինը քսանյոթամյա Շիֆ Ֆանկեն է:

Հոնդուրասյան իշխանությունները փորձում են գտնել վթարի պատճաները: Նույն հանգստյան գոտում զիփլայնով վթար էր տեղի ունեցել տասը տարի առաջ, երբ զիփլայնի լարի անհուսալիության պատճառով նորվեգուհի զբոսաշրջիկը ցած էր ընկել մոտ 20 մետր բարձրությունից:

Զիփլայները գնալով ավելի մոդայիկ են դառնում աշխարհում: Միացյալ նահանգներում, օրինակ, դրանց թիվը վերջին 15-20 տարիների ընթացքում կտրուկ աճեց՝ 10-ից հասնելով 200-ի: Զիփլայների թվի աճին զուգահեռ աճեց նաև դժբախտ պատահարների թիվը: Միացյալ նահանգներում 1997-2012 ընկած ժամանակահատվածում գրանցվել է 16,850 դժբախտ պատահար առանց մահվան ելքի:

Սկզբնաղբյուրը՝www.washingtonpost.com 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register