Ինչու փաստերը չեն փոխում մեր կարծիքը

creative-leader-thinking-ss-1920 (1)

Կարճ ներկայացնենք մի գիտական փորձ, որի արդյունքում գիտնականները հանգեցին մի եզրակացության. փաստի իմացությունը չի փոխում մարդկանց տեսակետը:

1975 թ-ին Ստենֆորդի հետազոտողները հրավիրել էին մի խումբ ուսանողների՝ մասնակցելու ինքնասպանության մասին հետազոտության: Նրանց ներկայացվել են ինքնասպանություն գործողների կողմից երկու նամակ: Յուրաքանչյուրի մոտ մեկը պատահական մարդու կողմից կազմված նամակ էր, մյուսը՝ իր կյանքին վերջ տված անձի կողմից գրված նամակ: Ուսանողներն այնուհետև խնդրել էին տարբերակել իսկական նամակը կեղծից:

Որոշ ուսանողներ պարզեցին, որ իրենք տաղանդ ունեն, քանի որ 25-ից 24 դեպքում ճիշտ էին կռահել, թե որ նամակն է ինքնասպանություն գործած անձի կողմից գրվել: Մյուսները պարզեցին, որ չեն կարողանում կռահել, քանի որ մեծամասամբ սխալվում էին:

Ուսումնասիրության երկրորդ փուլում խաբեությունը բացահայտվել էր, ուսանողներին ասել էին, որ այս ամենը արվել է, որպեսզի պարզեն նրանց կարծիքը ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ: Վերջում ուսանողներին խնդրել էին ասել, թե իրենց կարծիքով իրենք քանիսն էին ճիշտ կռահել, իսկ քանիսը՝ սխալ, ինչպես նաև, թե միջին վիճակագրական ուսանողը քանիսը կարող է ճիշտ կռահել: Այդ ընթացքում հետաքրքիր բան պարզվեց: Այն ուսանողները, որոնք սկզբում ասել էին, որ հիմնականում ճիշտ էին կռահել, պատասխանեցին, որ շատ լավ են կռահել, ավելի լավ, քան միջին վիճակագրական ուսանողը կանի: Եվ հակառակը, մյուս խմբի ուսանողները ասեցին, որ իրենք ավելի վատ են կռահել, քան միջին վիճակագրական ուսանողը:

Գիտնականները պարզեցին, որ մեկ անգամ ձևավորված լինելով, տպավորությունները շատ մնայուն են լինում:

Հետագայում նման այլ հետազոտություն էլ արեցին, բայց բոլորի արդյունքում ստացան միևնույն պատասխանը՝ նույնիսկ եթե մարդիկ ունեն ապացույց, որ իրենց հավատալիքները ամբողջովին սխալ են, նրանք ձախողում են իրենց հավատալիքները ամբողջովին փոխել:

Սթենֆորդի հետազոտությունները հայտնի դարձան: Փաստը, որ մարդիկ չեն կարողանում ուղիղ մտածել շոկային էր: Հիմա բոլորը գիտեն այդ մասին, բայց ինչպե՞ս եղավ, որ մենք այսպիսին դարձանք:

«Բանականության հանելուկը» գրքում կոգնիտիվ գիտնականներ Հյուգո Մերսիերը և Դեն Սփերբերը փորձում են պատասխանել այս հարցին: Մարդկանց կարևոր առանձնահատկությունը այլ կենդանիների նկատմամբ հաղորդակցվելու ունակությունն է: Այն դժվար է ստեղծել և հատկապես ավելի դժվար է պահպանել: Ցանկացած անձի համար շահագործելը ամենալավ տարբերակն է: Շահագործման այս կարողության զարգացումը մարդկանց համար կարևոր էր ոչ թե տամաբանության խնդիրներ լուծելու համար, այլ՝ հասարակության հետ նույն միջավայրում ապրելու, որպեսզի հնարավորինս քիչ խնդիրներ առաջանան:  Այսինքն՝ ադապտանալ այն հիպերսոցիալական միջավայրում, որը մարդիկ իրենց համար ստեղծել են:

Ստացվեց, որ հայտնի է դառնում այնպիսի ֆենոմեն, ինչպիսին է «հաստատման կողմնակալությունը», երբ մարդիկ հակված են ընդունել այն տեղեկությունը, որը իրենց հավատալիքներին համահունչ է և մերժել այն տեղեկությունը, որը դեմ է:

Այս կարողությունը զարգացել է մարդկության զարգացման հետ մեկտեղ՝ կրելով պաշտպանական բնույթ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register