ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝  ՔԱՂԱՔԱՑՈՒ ՊԱՇՏՈՆՆ Է

ditord

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ՀՀ-ում դիտորդական առաքելություն է իրականացնում 2013 թվականից: Առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն հայտնած քաղաքացիների թիվը արդեն հասնում է 3000-ի: Ընտրությունների օրը աշխատանքն առավել արդյունավետ և ճիշտ կազմակերպելու նպատակով՝ նրանցից 2000-ը մասնակցել են համապատասխան դասընթացների: Որպես դիտորդ ընտրություններում ներգրավվելու համար անհրաժեշտ է այցելել «Քաղաքացի դիտորդ»-ի պաշտոնական կայք, լրացնել համապատասխան հայտը այստեղ, որից հետո արդեն՝ կազմակերպիչները կապ կհաստատեն Ձեզ հետ: Դիտորդների հավաքագրման վերջնաժամկետը՝ 2017թ. մարտի 10-ն է:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թվականին: Նախաձեռնության կազմում են «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ), «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) ՀԿ-ները: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի տեղեկացմամբ, հիշատակված կայքում կարելի է գտնել նաև նախագրանցման հայտը: Սա այն քաղաքացիների համար է, որոնք հաստատապես որոշել են չմասնակցել ընտրություններին: Արմեն Գրիգորյանը վստահ է, որ այս տեղեկատվության տրամադրումը կուժեղացնի հանրային վերահսկողությունը և մեծապես կօգնի խուսափել ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերից:

Ինչ վերաբերում է արտերկրի ներկայացուցիչների ներգրավվածությանը, ապա դիտորդություն իրականացնելու առաջարկով  250 քաղաքացի արդեն դիմել է մեզ: Դիմածների մեծ մասը Վրաստանից են, մեծ է հետաքրքրությունը նաև  Նիդեռլանդների կողմից: Քանի որ ընտրությունների օրը դեռևս հստակ չէ և հնարավոր է այն անցկացվի ոչ թե ապրիլի 2-ն, այլ ասենք, մեկ այլ ուրիշ օր, ապա արտասահմանյան քաղաքացիների ավիատոմսերի ձեռքբերման և լոգիստիկ հարցերի կարգավորման առումով մեզ համար լրացուցիչ խնդիրներ են առաջանում»,- նկատում է Արմեն Գրիգորյանը:

Կարևորելով 2017-ի ընտրություններում քաղաքացիական հասարակության ներկայացվածությունը և դիտորդական առաքելությունը՝  ԵՄ-ն ՀՀ-ին 7 մլն եվրո է տրամադրել: Հրապարակելով  հատկացվող գումարի չափը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մանրամասնում է.

Գրեթե 4 մլն եվրո տրամադրվել է ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման համար: Ընդհանրապես, արտաքին ներդրումների 19 տոկոսը եվրոպական երկրներն են տրամադրել, 2 մլն եվրո ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար է տրվել»,- ասել է Սվիտալսկին: Դեսպանի վստահեցմամբ՝ ընտրատեղամասերի 95 տոկոսում իրականացվելու է տեսախցիկներով վերահսկողություն:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register