ԱՄԱՌԱՅԻՆ ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ ԱՌՈւԾԱԽ

12

Եվս 10-15 օր և խոշոր ակումբների ֆուտբոլիստների համար արձակուրդը կավարտվի ու նրանք կսկսեն նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Այս ընթացքում, սակայն,  ակումբների մենեջերները, մարզիչները, ֆուտբոլային գործակալների հետ աշխատող մարդիկ բնավ էլ ձեռքերը ծալած չեն նստել: Այժմ նրանց  գործունեության ամենաթեժ շրջանն է` ամառային տրանսֆերային պատուհանը: Հենց այս ժամանակահատվածում է ՈւԵՖԱ-ն թույլատրում ֆուտբոլիստների վաճառքը կամ տեղափոխությունը մի ակումբից մյուսը: Տրանսֆերային շուկայում, վերջին տարիներին  հատկապես, մեծ գումարներ են ծախսում մանչեսթերյան ակումբները: Նրանք խոշոր գումարներ են վճարում հիմնականում երիտասարդ, բայց արդեն մեծ փորձ ունեցող ու  իրենց դրսևորած 22-24 տարեկան ֆուտբոլիստների դիմաց: Ստորև ներկայացնում ենք առայժմ կայացած ամենաթանկարժեք տրանսֆերները:

 Ջորդան Պիքոֆորդ (դարպասապահ, 23 տարեկան) – «Սանդերլենդից»` «Էվերթոն» – 28.5 միլիոն եվրո,

Մայքլ Քին (պաշտպան, 24 տարեկան), «Բյորնլիից»` «Էվերթոն» –  28.5 միլիոն եվրո,

Միլան Շկրինյար (պաշտպան, 22 տարեկան), «Սամպդորիայից»` «Ինտեր» – 30 միլիոն եվրո,

Թեո Հերնանդես (պաշտպան, 19 տարեկան), «Ատլետիկոյից»` «Ռեալ Մադրիդ» – 30 միլիոն եվրո,

Վիկտոր Լինդելֆ (պաշտպան, 22 տարեկան), «Բենֆիկայից»` «Մանչեսթեր Յունայթեդ»– 35 միլիոն եվրո,

Անդրե Սիլվա (հարձակվող, 22 տարեկան), «Պորտուից»` «Միլան» –  38 միլիոն եվրո,

Էդերսոն (դարպասապահ, 23 տարեկան), «Բենֆիկայից»` «Մանչեսթեր Սիթի»–  40 միլիոն եվրո,

Կորենտեն Տոլիսո(կիսապաշտպան, 22 տարեկան), «Լիոնից»`«Բավարիա» – 41.5 միլիոն եվրո,

Մուհամեդ Սալահ (կիսապաշտպան, 25 տարեկան), «Ռոմայից»`«Լիվերպուլ» – 42 միլիոն եվրո,

Բերնարդու  Սիլվա (կիսապաշտպան, 23 տարեկան), «Մոնակոյից»` «Մանչեսթեր Սիթի» –  50 միլիոն եվրո,

Ալեքսանդր Լաքազետ (հարձակվող, 26 տարեկան), «Լիոնից»` «Արսենալ» – 53 միլիոն եվրո, Ռոմելու Լուկակու(հարձակվող, 24 տարեկան), «Էվերթոնից»` «Մանչեսթեր Յունայթեդ» – 75 միլիոն ֆունտ ստելինգ, ինչպես նաև Ուեյն Ռունիի անվճար տրանսֆերը հակառակ ուղղությամբ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register