ԱՄԱՆՈՐԸ՝ «ՀԵՔԻԱԹԻ ՏՆԱԿՈւՄ»

9

Դեկտեմբերյան վերջին ցրտի ու նորահալ ձյան հետ կհալվի-կհոսի նաեւ այս տարին: Նոր տարին նորովի սկսել, ազատվել հին սխալներից ու անհաջողություններից, կրկնապատկել սերն ու ժպիտը մեր կյանքում, գրկել ամենահարազատ մարդկանց ու խմել ամենասիրելիների կենացը, հավատալ Ամանորի հրաշքին, ու հրաշքը պահ տալ մեր աչքերում… Ներել բոլորի մեծ ու մանր բացթողումները, ազատություն տալ հոգուն եւ հավատալ Ամանորի կախարդանքին… Հավաքվել նրանց հետ, ում ամբողջ կյանքում սիրել, բայց մի ողջ տարի հեռվից կարոտել ես, ում 366 օր փորձել, բայց առիթն այդպես էլ չես գտել ասելու, որ սիրում ես…

8

Ամանորը նոր երջանկություն սկսելու լավագույն առիթն է, իսկ լավ առիթները պետք է անպայման ձեռքից բաց չթողնել: Որտե՞ղ դիմավորել տարին՝ տանը, հյուրանոցում, մեկնել այլ երկիր, կամ գուցե այլ քաղաք, տրվել խենթությանն ու ասեենք՝ ձյունապատ լեռան վրա սիրելիի հետ մի բաժակ գինի խմել… Ընտրության ու ճաշակի հարց է: Փաստ է այն, որ արդեն վաղուց ավանդապաշտ հայերով փորձում ենք դուրս գալ կաղապարներից ու Ամանորին ճոխ սեղաններից զատ կարեւորել տոնի ոգին ու շունչը, միասնաբար երջանիկ լինելու գաղափարն ու տաք խորտիկների տաքությունից առավել՝ ընտանեկան ջերմությունը…

Եթե դուք իսկապես հավատում եք, որ Ամանորը հեքիաթային տոն է, ուրեմն կարող եք այցելել Վայոց ձորի մարզ եւ տոները դիմավորել «Հեքիաթի տնակում»: Այն Հորս գյուղից 5 կմ հեռու է՝ շրջապատված լեռներով ու ժայռերով, հեռու քաղաքակրթությունից ու քաղաքային աղմուկից: Հեքիաթի տնակը հարմար է ինչպես ընտանիքով, այնպես էլ ընկերախմբով այցելելու համար: Երկհարկանի տնակում ապահովված են բոլոր հարմարությունները: Ձեր ձմեռային հանգիստն առավեել ջերմ ու ռոմանտիկ դարձնելու համար եւս հոգացել են. տնակի ներսում առկա բուխարին ոչ թե դեկորատիվ է, այլ իսկական՝ որ մեկ բաժակ թեյն առավել հիշվող ու ջերմ լինի: Հեքիաթի տնակը կարող է հյուրընկալել վեց մարդու ու տեղավորել հարմարավետ անկողիններում: Առավել արկածախնդիրները կարող են տեղավորվել տնակի երկրորդ հարկում՝ քնապարկերում: 1-6 անձը 35 000 դրամ է, 7-10 անձը՝ 45 000 դրամ։ Հորս գյուղից Հեքիաթի տնակ կարող եք հասնել ձիով՝ անձը 4000 դր (այս տարբերակը երբեմն չի գործում), կամ մեքենայով՝ 6000 դր։ Նույն պայմանները գործում են նաեւ Ամանորին (մանրամասների համար՝ 077 219 755):

7
Տաթեւիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register