ԱՄԱՆՈՐԸ ԱՐՑԱԽԻ «ԱՐՄԵՆԻԱ» ՀՅՈւՐԱՆՈՑՈւՄ

15

Դեկտեմբերյան վերջին ցրտի ու նորահալ ձյան հետ կհալվի-կհոսի նաև այս տարին: Նոր տարին նորովի սկսել, ազատվել հին սխալներից ու անհաջողություններից, կրկնապատկել սերն ու ժպիտը մեր կյանքում, գրկել ամենահարազատ մարդկանց ու խմել ամենասիրելիների կենացը, հավատալ Ամանորի հրաշքին, ու հրաշքը պահ տալ մեր աչքերում… Ներել բոլորի մեծ ու մանր բացթողումները, ազատություն տալ հոգուն և հավատալ Ամանորի կախարդանքին… Հավաքվել նրանց հետ, ում ամբողջ կյանքում սիրել, բայց մի ողջ տարի հեռվից կարոտել ես, ում 365 օր փորձել, բայց առիթն այդպես էլ չես գտել ասելու, որ սիրում ես…

14

Ամանորը նոր երջանկություն գտնելու լավագույն առիթն է, իսկ լավ առիթները պետք է անպայման ձեռքից բաց չթողնել: Որտեղ դիմավորել տարի՞ն՝ տա՞նը, հյուրանոցո՞ւմ, մեկնել այլ երկիր, կամ գուցե այլ քաղա՞ք, տրվել խենթությանն ու ասենք՝ ձյունապատ լեռան վրա սիրելիի հետ մի բաժակ գինի խմել… Ընտրության ու ճաշակի հարց է: Փաստ է այն, որ արդեն վաղուց ավանդապաշտ հայերով փորձում ենք դուրս գալ կաղապարներից ու Ամանորին ճոխ սեղաններից զատ կարևորել տոնի ոգին ու շունչը, միասնաբար երջանիկ լինելու գաղափարն ու տաք խորտիկների տաքությունից առավել՝ ընտանեկան ջերմությունը…

Նրանք, ովքեր սիրում են Հայաստանն ու հայկական խոհանոցը, ովքեր ուզում են անցկացնել ավանդական Նոր տարի, բայց նաև փոխել միջավայրը, կարող են այցելել Ստեփանակերտի սրտում գտնվող «Արմենիա» հյուրանոց:

Լուսավոր սենյակները, համեղ սնունդն ու բարեխիղճ սպասարկումը կապահովեն ձեր բարձր տրամադրությունը ինչպես տոնական, այնպես էլ սովորական օրերին: Ամանորյա 5-օրյա (4 գիշեր) փաթեթները սկսվում են 295.600 դրամից՝ ստանդարտ երկտեղանոց սենյակների համար: Երկտեղանոց դելյուքս սենյակների գինը՝ 345.600 դրամ է: Ընտանեկան սենյակներինը՝ 463.400 դրամ: Կարող եք ընտրել նաև կիսալյուքս, լյուքս սենյակներ կամ ապարտամենտներ:

13

6-13 տարեկան երեխաների համար գործում են զեղչեր, իսկ առավել փոքրիկներին՝ 1-5 տարեկաններին, հյուրանոցը կհյուրընկալի անվճար: Ամանորյա փաթեթն իր մեջ ներառում է 3-անգամյա սնունդ, նախատոնական ընթրիք, ամանորյա տոնական ընթրիք, տուր դեպի Գանձասար, երեխաների համար անակնկալ նվերներ, ժամանցային միջոցառումներ, խաղերի կազմակերպում մուլտհերոսների մանակցությամբ, շոգեբաղնիք:

12

«Արմենիայում» կարող եք ճաշակել հայկական և եվրոպական խոհանոցի կերակրատեսակներ: Մանրամասների համար կարող եք զանգահարել 047 94 94 00, +374 97 24 88 02 հեռախոսահամարներով:

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register