Սպիտակ տունը ստեղծել է առցանց գործիք Facebook-ի և Twitter-ի համար

Չորեքշաբթի օրը Թրամփի թիմը մեկնարկեց մի առցանց հարցաթերթիկ, որտեղ խնդրում էր մարդկանց իրենց ներկայացնել այն դեպքերը, երբ իրենց Ֆեյսբուքյան, Թվիթթերյան էջերը փակվել են քաղաքական կողմնակալության պատճառով:
Հարցաթերթիկը, որը կոչվում է «Քաղաքական կողմնակալության պատմություններով կիսվելու գործիք» խնդրում է մարդկանց կիսվել պատմություններով և փաստերով՝ ներառյալ հղումներ, սքրինշոթեր, այն դեպքերի մասին, երբ նրանց սոցկայցքերի էջերը ջնջվել են, արգելափակվել են:
Սոցիալական հարթակները պիտի զարգացնեն խոսքի ազատությունը, սակայն շատ ամերիակցիներ են բախվում այն խնդրին, որ արգելափակված են, կամ խարդախորեն բողոքներ են ստանում անհասկանալի խախտումների վերաբերյալ: Անկախ քաղաքական հայացքներից, եթե քաղաքացիները կարծում են, որ նման գործողությունները արվել են քաղաքական կողմնակալությունից ելնելով, կարող են կիսվել իրենց պատմությամբ նախագահի հետ:
Հարցաթերթիկը մանրամասներ է խնդրում՝ ներառյալ արդյոք տվյալ անձը ԱՄՆ քաղաքացի է, զիփ կոդը, էլեկտրոնային հասցեն և այլն: