Կարլ Չիլինգարյան. լուծվող սուրճի թագավորի պատմությունը

61616580_400442587215778_8585504337529143296_n (1)

1949 թ.-ին Համբուրգում Գերմանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ Մաքս Հերցը և երիտասարդ հաշվապահ Կարլ Չիլինգարյանը ստեղծեցին Tchibo ընկերությունը, որը հետագայում դարձավ աշխարհահռչակ և հաջողակ լուծվող սուրճի վաճառքի շնորհիվ:

Կարլ Չիլինգարյանը ծնվել է 1910 թ. փետրվարի 27-ին Համբուրգում, Կարապետ և Էռնա Չիլինգարյանների հայ ընտանիքում: Տեղական համալսարանում հաշվապահի մասնագիտությունը ստացելուց հետո Կարլը սկսեց զբաղվել չորացրած մրգերի, խուրմայի, կակաոյի, թուզի և թեյի առևտրով: Նա դարձավ քաղաքի ամենահաջող գործարարներից մեկը:

Չիլինգարյանի ծանոթությունը Հերցի հետ վերածվեց համատեղ բիզնեսի: Հերցը հում սուրճի հատիկներ էր ներմուծում և գարի աճացնում, որը օգտագործում էր էժան սուրճի համար:  Նա ցանկացավ օգտագործել հայ ձեռներեցի վարձակալած պահեստները`սուրճի բովման մեքենաներ տեղադրելու համար:

Դաժան մրցակցության ժամանակ գոյատեւելու համար Մաքսը և Կարլը որոշեցին բովել հում հատիկները, փաթեթավորել տարրաների մեջ՝ նվերների հետ մեկտեղ: Նման հնարքները խթանեցին գնորդներին շարունակել գնել այս արտադրանքը

«Tchibo» («Tchi» – ն հայ գործարարի ազգանունից է, և «Bo» – ը «Bohnen» բառի մի մասն է, որը նշանակում է «սուրճ»), բայց այդ ժամանակ սպառողները կարծում էին, որ «Չիբո» -ն սուրճի հատուկ տեսակ է: Հիմնադրման պահից սկսած առաջին վեց տարիների ընթացքում Tchibo-ն բացեց ավելի քան հազար ռեստորան և շուրջօրյա սուրճի խանութներ:

20 տարի աշխատելուց հետո, Կարլի և Մաքսի միջև տարբերություններ ծագեցին, քանի որ վերջինս այլեւս չէր ցանկանում կիսել ընկերության իր բաժնեմասը Կարլ Չիլինգարյանի հետ, ով այդ ժամանակ կուտակել էր պարտքեր կապված իր մյուս բիզնեսի հետ: Վարկի մարման համար Չիլինգարյանը խնդրեց Հերցից 75 հազար մարկ, սակայն այդ գումարը չօգնեց: Կարլ Չիլինգարյանը լիովին սննկացավ և չկարողացավ վերադարձնել իր պարտքը: Արդյունքում, Կարլը Հերցին տվեց 10% բաժնեմասը, իսկ նա աստիճանաբար ձեռք բերեց նախկին գործընկերոջ մյուս բաժինները`վճարելով Չիլինգարյանին ընդհանուր առմամբ 225 հազար մարկ:

 

Կարլ Չիլինգարյանը մահացել է 1987 թվականին և թաղված է Համբուրգի Օլսդորֆի գերեզմանոցի ընտանեկան դամբարանում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register