ԱԼԿՈՀՈԼԸ՝ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Մանչեսթերյան ահաբեկչության քրոնիկոն
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի«Մանչեսթեր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Շատերին օգնություն է ցուցաբերվել հենց տեղում, սակայն ավելի լուրջ վնասվածքներ ստացած 59 մարդ տեղափոխվել են Մանչեսթերի տարբեր հիվանդանոցներ: Տարհանվել է հարևանությամբ գտնվող «Վիկտորիա» կայարանը:
ՀՀ-ում շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ
Մայիսի 26-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի պատկերով նամականիշը: 350 դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի հեղինակը՝ «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան է: «Հայփոստ» ՓԲԸ-ն նամականիշի հետ մեկտեղ թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:
Դոնալդ Թրամփը հիշեցնում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին ԱՄՆ հետ հարաբերություններում ավելի զգուշավոր լինել, քանի որ Օբամայի վարչակազմի օրոք նրանք ֆանտաստիկ գործարք են կնքել,ինչի համար պետք է շնորհակալ լինեն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը Էր Ռիադում իսլամական երկրների առաջնորդների հետ կայացած հանդիպման ժամանակ, որին Թեհրանի ներկայացուցիչները չեն մասնակցել, մեղադրել է Իրանին ահաբեկչությանը և Սիրիայի իշխանություններին աջակցելու մեջ: Թրամփը մշտապես քննադատում է Իրանի հետ միջուկային հարցում ձեռք բերված պայմանավորվածությունը:
ՆԱՏՕ – ն դառնում է հակաահաբեկչական կոալիցիայի անդամ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ հակաահաբեկչական կոալիցիային ՆԱՏՕ-ի անդամակցության համաձայնության մասին: Գագաթնաժողովի ընթացքում խոսվել է նաև ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի գործողությունների համակարգման ու վերահսկման անհրաժեշտության մասին:
Հոքինգ. «Մենք պետք է սկսենք բնակության համար պիտանի այլընտրանքային մոլորակների Որոնումը»
Բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը վերջերս անդրադարձել է մարդկության հարատևության գլխավոր պայմանին: «Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք բնակության համար պիտանի այլընտրանքային մոլորակների Որոնումը»,- ասել է նա՝ չմոռանալով հավելել, որ այլմոլորակային քաղաքակրթությունների Որոնումները կարող են այնքան էլ լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ: Այլմոլորակայինների հետ այդ հանդիպումը ֆիզիկոսի կարծիքով կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով: 2017-ի մարտին Հոքինգը հավանություն է տվել համաշխարհային կառավարություն ստեղծելու գաղափարին: Ըստ նրա, դա թույլ կտա կասեցնել մարդու ագրեսիան, մասնավորապես, կենսաբանական կամ միջուկային պատերազմը, որոնք սպառնում են մարդկությանը:
Աշխարհում 40 մլն մարդ փախստական է դարձել
Փախստականների գործով նորվեգական խորհուրդն ու « Ներքին տեղահանվածների դիտարկման կենտրոնը»՝ մայիսի 22-ին ներկայացրած զեկույցում հրապարակել են նոր մանրամասներ: Ըստ այդմ՝ 2016 թվականի ընթացքում ամեն վայրկյան մեկ մարդ ներքին փախստական է դարձել: Ընդհանուր առմամբ, ներքին տեղահանվածների քանակը հասնում է գրեթե 40 մլն-ի: Հակամարտությունները բնակության վայրերից փախուստի պատճառ են դարձել գրեթե 7 մլն տղամարդկանց, կանանց ու երեխաների համար: Առավել շատ են ներքին փախստականները: Գրեթե 24 մլն մարդ պարտադրված է եղել հեռանալ մշտական բնակության վայրից՝ բնական աղետների, այդ թվում՝ ջրհեղեղների, հրդեհների պատճառով: Խոսքն առաջին հերթին աղքատ երկրների բնակիչների մասին է:
Ալկոհոլը՝ քաղցկեղի առաջացման պատճառ
Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի մասնագետների զեկույցում ասվում է, որ օրական կես գավաթ գինու կամ 1 գավաթ գարեջրի օգտագործումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Եթե կինը կանոնավոր կերպով վազում է կամ հեծանիվ է քշում, ապա քաղցկեղի զարգացման ռիսկը 10%-ով նվազում է: Բրիտանացի գիտնականները զգուշացնում են նաև, որ ալկոհոլը կարղ է հանգեցնել քաղցկեղի մի քանի տեսակների զարգացմանը: