7 ՀԱՐՑ. ԱԼԵՔՍ  ՄԻՐԶՈՅԱՆ

alex

Հայաստանի երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներից մեկը: «The Beauti’ed Project» ռոք խմբի թավջութակահարն է: Աշխատում է նաև «The LOFT» ինքնազարգացման կենտրոնում որպես ստեղծագործական ղեկավար:

 – Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ: – Լողը, քանի որ ջուրը շատ եմ սիրում:

– Ո՞րն է Ձեր նախընտրելի ավտոմեքենան, արդյոք վարո՞ւմ եք: – Չեմ վարում, նախընտրելի մակնիշը BMW-ն է:

– Ձեր նախընտրած բույրը: – Գարունը նշանավորող յասամանի հոտը:

– Ձեր նախընտրած ձայնը: – Մորս ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: – Դատարկությունից:

– Եթե հանկարծ հրդեհ պատահեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք: – Իմ թավջութակը:

– Եթե ընդամենը երեք հոգու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր ընկերակիցները: – Սերգեյ Ռախմանինովը, Ֆրիդա Կալոն և Վիրջինիա Վուլֆը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register